Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի և հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաև հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման և ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով սույն որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի համաձայն հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության և դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպության մատուցած ծառայությունների (օրինակ` հետադարձ ջրերի տեղափոխում համակարգով) վճար։ Դա կապահովի ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 15.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 173

Տպել