Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ /այսուհետ՝ որոշում/ շահառուների շրջանակի ընդլայնման, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջի, ինչպես նաև սահմանված չափանիշների սահմանային արժեքների փոփոխության անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    21.08.2019 - 05.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 662

Տպել

Առաջարկներ`

Վահե Բայադյան

04.09.2019

Որոշման մեջ հստակ ընդգծվում է, որ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելը համարվում է նշանակալի նվաճում և այդ անձը կարող է ստանալ տարկետման իրավունք։ Այնուամենայնիվ ուսանողների համար, որոնք սովորել են այդպիսի համալսարաններից մեկում, բայց նպատակ ունեն շարունակել մեկ այլ համալսարանում, որը, գուցե, լավագույն 50 համալսարաններից մեկը չէ, չկա ոչ մի հավելյալ միավոր 51 բալի շեմը հաղթահարելու բանաձևերի մեջ։ Ստացվում է, որ այդպիսի համալսարանում սովորելը գիտական նվաճում է, իսկ սովորած լինելը ոչինչ, ավելին այդպիսի համալսարաններից ստացած ՄՈԳը համարվում է հավասարազոր մյուս բոլոր համալսարաններից ստացած ՄՈԳերին։ Առաջարկում եմ բանաձևի մեջ մտցնել նաև ավարտած համալսարանի ցուցանիշին վերաբերվող բաղադրիչ, ինչը որոշումը ավելի արդարացի կդարձնի նշանակալի նվաճման հասած ուսանողների համար։

Լիլիթ Գևորգյան

28.08.2019

Աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու պարագայում որոշ դեպքերում առկա է այն խնդիրը, որ երիտասարդները չեն կարողանում ավարտել ասպիրանտուրան մինչև 26 տարեկան լրանալը և հնարավորություն չեն ունենում պաշտպանելու թեկնածուական թեզը։ Առաջարկում եմ աշխարհի լավագույն համալսարաններում ուսանելու դեպքում տարիքային սահմանափակումը վերանայել՝ ապահովելով նման երիտասարդներին ավարտելու ասպիրանտուրան և գիտությամբ զբաղվելու հնարավերությամբ։

Աննա Տեր-Մարգարյան

28.08.2019

Առաջարկում եմ վերանայել աշխարհի լավագույն 50 համալսարանների պարագայում միայն ՀՀ-ի համար գերակա ուղղություններով տարկետման տրամադրման սահմանափակումը։ Այդ համալսարաններում առկա են բազմաթիվ ուղղություններ, որոնք գերակա չեն ՀՀ-ի համար, սակայն պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք մեծ ներդրում կունենան ապագայում ՀՀ զարգացման գործում։ Օրինակ՝ առկա որոշմամբ չի տրամադրվի տարկետում իրավաբանության կամ բժշկության ոլորտի ուսանողի կամ դիմորդի, նույնիսկ աշխարհի լավագույն համալսարաններում ուսանելու նպատակով։

Տեսնել ավելին