Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N103Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների տեսակներ, ինչպես նաև տարանջատվել են էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիաների տեսակները:

Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, նախագծով առաջարկվում է հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի N103Ն որոշման 2-րդ կետում կատարել համապատասխան լրացումներ, որոնց արդյունքում էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի համար ևս կսահմանվի ֆինանսական հաշվետվությունների հետ նաև հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը (եռամսյակային արդյունքներով) և հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկը (տարեկան արդյունքներով) հանձնաժողով ներկայացնելու, իսկ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց համար՝ ֆինանսական հաշվետվությունների հետ նաև հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկը (տարեկան արդյունքներով) հանձնաժողով ներկայացնելու պարտադիր պահանջ:

 

  • Քննարկվել է

    19.07.2019 - 04.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 233

Տպել