Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

__   _____________ 2019 թվականի №___Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N308Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
  • Կարգի՝

ա. 1-ին կետում «2-15» և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2-12» թվերից հետո լրացնել  «, 2-16, 2-17» թվերը.

բ. 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզավորված անձը տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով, հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում.

5. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ:

6. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում տեղեկատվության ներկայացման օր է համարվում հանձնաժողովում տեղեկատվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:».

գ. N1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ սյունակներով և 16-րդ և 17-րդ տողերով.

 

«

 

 

էլեկտրական էներգիայի մեծածախ առեվտրի լիցենզիա ունեցող անձ

 

էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ

 

 

 

 

11

 

12

 

 

16

Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մեծածախ առեվտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի վերաբերյալ (Հավելված №2, Ձև 2-16)

.

 

---

 

 

17

Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված և ներկրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ (Հավելված №2, Ձև 2-17)

 ---

 

.

 

 

 

».

 

դ. N2 հավելվածը լրացնել 2-16 և 2-17 ձևերով՝ համաձայն հավելվածի.

  • Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-12-րդ կետերով.

«8. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) տեղեկատվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, տեղեկատվությունում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

9. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում, բացառությամբ մինչև 30ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող լիցենզավորված անձանց, տեղեկատվությունը Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով հանձնաժողով է ներկայացվում նաև         e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին։

10. Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն կամ տեղեկատվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

11. Տեղեկատվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում տեղեկատվությունը ներկայացնում է հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում տեղեկատվությունում կատարում է փոփոխություններ և հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն:

12. Հանձնաժողով ներկայացվածտեղեկատվությունում լիցենզավորված անձի կողմից  սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված տեղեկատվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի  տեղեկատվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված տեղեկատվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

                                                                                                                                          

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

     ք. Երևան

--- -------------------  2019թ.

                                       

  • Քննարկվել է

    19.07.2019 - 04.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 490

Տպել