Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 111-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտա­կան հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրա­կանացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլա­տրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել ՀՀ կառա­վա­րու­թյան սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայ­ման­նե­րում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուց­­ման գումարները:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 111-րդ հոդ­վածի 2-րդ մասի համա­ձայն, դաշտային պայ­ման­նե­րում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատար­ման դեպքում տրվող հատուց­­ման գումարների չափը սահմանում է ՀՀ կառա­վա­րու­թյունը, մինդեռ ներկայումս ՀՀ հար­կային օրենսգրքի նշյալ կետի կիրարկումն ապահովող համա­պատասխան որոշում հաստատված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխա­տանք­ներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվա­զագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան դաշտային պայ­ման­ներում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխա­տող­­ների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առա­­վելագույն չափի ու վճարման կարգի սահմանումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել դաշտային պայմաններում կամ տեղա­փոխ­ման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատար­վող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճար­ման կարգը:

 

  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8695

Տպել