Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ կարգ) 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերին համապատասխան,  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից կարող է տարկետում տրամադրվել գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Նախագծով նախատեսվում է մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալ գիտության  և  կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և համապատասխան կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ հանդիսացող այն քաղաքացիներին, ովքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հավակնություն են ձեռք բերել:

  • Քննարկվել է

    26.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2349

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Քյուրումյան

09.07.2019

Բոննի համալսարանում ամառային սեմեստրը սկսվում է ապրիլի 1-ին և ավարտվում սեպտեմբերի 30-ին, իսկ ձմեռային սեմեստրը սկսվում է հոկտեմբերի 1-ին և ավարտվում մարտի 31-ին: 2019 թ.-ին մագիստրատուրա ընդունված ուսանողը այն կավարտի 2021 թ․ սեպտեմբերի 30-ին: Տես․ https://www.uni-bonn.de/studying/international-students/counceling-and-service/pdf.-documents/masterbroschure-2018-webseite.pdf

Արմեն Ավետիսյան

07.07.2019

այս նախագծում պետք է ներկայացվեր նաև մինչև 26 տարին լրանալը տարկետում տրված ուսանողնեն ինչ տարբերակով են շարունակելու իրենց ուսումը, որովհետև փաստացի նրանց մեծ մասը չեն կարողանում ավարտել ասպիրանտուրայի ուսուցումը:

Gor Safaryan

02.07.2019

Առաջարկում եմ տրամադրել տարկետում Մյունխենի Տեխնիկական Համալսարանների ուսանողներին մինչև ուսումանական տարվա վերջ՝ 2021 սեպտեմբերի 30։ Այսպիսով առաջարկում եմ տեղափոխել նրանց 2021 թվականի ամառային զորակոչը, դեպի 2021 թվականի ձմեռային զորակոչ ։ Կից կարող եք գտնել համալսարանի պաշտոնական էջում տեղադրված ակադեմիական օրացուցը։ https://www.tum.de/en/studies/application-and-acceptance/dates-and-deadlines/dates-periods-and-deadlines/

Տեսնել ավելին