Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 160-րդ հոդ­վածի համա­ձայն, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհա­տու­ցելու կարգը սահմանում է ՀՀ կառա­վա­­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար եկամտային հարկի վերա­դարձի գործընթացը կարգա­վորող գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ հիփոթեքային վարկի սպա­սարկման համար վճարված տոկոսները եկամտային հարկի գումարներից փոխհա­տու­ցելու գործընթացը կարգավորված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո հիփոթեքային վարկի սպա­սարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները պե­տա­կան բյուջեից փոխ­հա­տու­ցելու կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վար­կի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտա­յին հարկի գումարները պետական բյուջեից փոխ­հա­տու­ցելու կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­յին հարկի գումար­ներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հարա­բերությունները, որը այժմ կարգավորված է ՀՀ կառա­վա­րության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն որոշ­մամբ սահմանված կարգով:
  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11982

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

27.04.2017

Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ, որ դրանում չեն պահպանվել "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթները (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին