Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի համաձայն` առաջարկվում է  չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ, իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան վարչապետ որոշմամբ կփոխարինի տեղակալներից որևէ մեկը:

  • Քննարկվել է

    13.06.2019 - 01.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5098

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

14.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետին անհրաժեշտ է տալ հետադարձ ուժ, քանի որ մինչև 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքի ընդունումը բոլոր առաջին տեղակալների կենսաթոշակի համար հաշվարկները կատարվել են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված կարգով: 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքում պարզապես սխալմամբ են բաց թողնվել առաջին տեղեկալների պաշտոնները, քանի որ դրանք շարունակել են պահպանվել ու պահպանվում են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով հավելվածում: Գտնում եմ, որ սույն օրենքի նախագծի գործողությունը պետք է տարածվի 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Տեսնել ավելին