Սույն շինարարական նորմերը սահմանում են պահանջներ և կանոնակարգում են շենքերի և կառույցների (շինությունների) այն պողպատե շինարարական կոնստրուկցիաների նախագծման ու հաշվարկի դրույթները, որոնք շահագործվելու են պլյուս 100 °C-ից ոչ բարձր և մինուս 60 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանների պայմաններում:

Սույն շինարարական նորմերը չեն տարածվում կամուրջների, տրանսպորտային թունելների և լիրքատակի խողովակների պողպատե կոնստրուկցիաների նախագծման վրա:

Շահագործման հատուկ պայմաններում գտնվող (օրինակ՝ դոմնային վառարանների կոնստրուկցիաներ, տեխնոլոգիական և մայրուղային խողովակաշարեր, հատուկ նշանակության ռեզերվուարներ, սեյսմիկ ազդեցություններին ենթարկվող շենքերի կոնստրուկցիաներ, կրակի, ջերմաստիճանային, ճառագայթման, ագրեսիվ միջավայրի ինտենսիվ ազդեցությունների ենթարկվող կոնստրուկցիաներ, հիդրոտեխնիկական և մելիորատիվ կառուցվածքներ) կոնստրուկցիաների, յուրահատուկ շենքերի և շինությունների կոնստրուկցիաների, ատոմային էլեկտրակայանների շենքերի, ինչպես նաև հատուկ տեսակի կոնստրուկցիաների (օրինակ՝ նախալարված, տարածական, կախովի, բարակապատ) նախագծման դեպքում անհրաժեշտ է պահպանել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջները, որոնցում հաշվի են առնված այդ կոնստրուկցիաների աշխատանքի առանձնահատկությունները:

  • Քննարկվել է

    13.06.2019 - 28.06.2019

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 711

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

2. Առաջարկում ենք վերանայել ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի մշակման համար ծախսված պետական միջոցների նպատակահարմարությունը, քանի որ կարծում ենք նմանատիպ աշխատանքները ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների շրջանակներում

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը հաստատելու հրամանի նախագիծը հետ կանչել և ներկայացնել միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որի կարգավորող նորմերից մի քանիսը կներկայացնենք ստորև. ա) ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի հետևյալ կետերը՝ 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում. 1) …… 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին: 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար: 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը: 60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում: 66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը: 68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները: 72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը: բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն հիմնավորում, որտեղ հստակ կներկայացվի կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը, այդ թվում միջազգային փորձը և նախկինում գործող նորմի և առաջարկվող նոր տարբերակի հիմնական տարբերությունները:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

Առաջարկում ենք ներկայացնել ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի համար, որ միջազգային նորմերի, որ դրույթներն են հաշվի առնվել: ՀՀ կառավարության 23.02.2017թ նիստի N8 արձանագրությունում և մի շարք փաստաթղթերում, այդ թվում նաև միջազգային նշանակյության փաստաթղթերում՝ որպես պահանջ նշվում է ՆՏՓ-երի, այդ թվում շինարարական նորմերի համապատասխանեցումը եվրոպական և միջազգային նորմերին: Սակայն <<Կատարված աշխատանքների նկարագիրը>> վերնագրով փաստաթղթի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշվում է. 3. ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի համար տեղայնացվել է Ռուսաստանի Դաշնության СП 16.13330.2017 ,,Стальные конструкции,, Актуализированная редакция. СНиП II-23-81* փաստաթուղթը: 4. Նախագծման կոնստրուկտիվ պահանջները մշակելիս՝ հաշվի են առնվել և ներառվել են նաև լավագույն միջազգային նորմերի որոշ դրույթներ: Ինչպես վերոնշված փաստաթղթում, այնպես էլ նախագծի <<Հիմնավորում>> բաժնում որևիցե կերպ չի ներկայացվում, թե միջազգային նորմերի, որ դրույթներն են հաշվի առնվել և ներառվել ներկայացվող նախագծում: Ի տարբերություն դրան փորձ է արվում հիմնավորելու ռուսական մոդելին նախապատվություն տալու անհրաժեշտությունը, ինչը հատկապես առկա է նշված փաստաթղթի 7-րդ կետի 2-րդ պարբերությունում:

Տեսնել ավելին