Սույն շինարարական նորմերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմաններում (պլյուս 50 °C-ից ոչ բարձր և մինուս 50 °C-ից ոչ ցածր) ոչ ագրեսիվ ազդեցության աստիճանով միջավայրերում շահագործվող, տարբեր նշանակության շենքերի և կառույցների (շինությունների) բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման համար:

Շինարարական նորմերը պահանջներ են սահմանում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման համար, որոնք պատրաստված են ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջավոր ու լարող բետոններից:

Սույն շինարարական նորմերի պահանջները նախատեսված չեն պողպատաերկաթբետոնե կոնստրուկցիաների (բացի կոշտ ամրանով երկաթբետոնե կոնստրուկցիաներից), ֆիբրաբետոնե կոնստրուկցիաների, հիդրոտեխնիկական կառույցների, կամուրջների, ավտոմոբիլային ճանապարհների, թռիչքարանների ծածկույթների և այլ հատուկ կառույցների կոնստրուկցիաների նախագծման համար, ինչպես նաև այն կոնստրուկցիաների համար, որոնք պատրաստված են 500կգ/մ3-ից ցածր և 2500 կգ/մ3-ից բարձր միջին խտությամբ բետոններից, բետոնապոլիմերներից և պոլիմերաբետոններից, կրային, խարամային և խառը կապակցանյութերով (բացի բջջավոր բետոնում դրանց կիրառումից), նաև գիպսային և հատուկ կապակցանյութերով բետոններից, հատուկ և օրգանական լցանյութերով բետոններից, խոշորածակոտկեն կառուցվածքով բետոնից:

  • Քննարկվել է

    13.06.2019 - 28.06.2019

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 893

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

2. Առաջարկում ենք վերանայել ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի մշակման համար ծախսված պետական միջոցների նպատակահարմարությունը, քանի որ կարծում ենք նմանատիպ աշխատանքները ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների շրջանակներում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը հաստատելու հրամանի նախագիծը հետ կանչել և ներկայացնել միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որի կարգավորող նորմերից մի քանիսը կներկայացնենք ստորև. ա) ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի հետևյալ կետերը՝ 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում. 1) …… 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին: 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար: 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը: 60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում: 66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը: 68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները: 72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը: բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն հիմնավորում, որտեղ հստակ կներկայացվի կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը, այդ թվում միջազգային փորձը և նախկինում գործող նորմի և առաջարկվող նոր տարբերակի հիմնական տարբերությունները:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.06.2019

Առաջարկում ենք ներկայացնել ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի համար, որ միջազգային նորմերի, որ դրույթներն են հաշվի առնվել: ՀՀ կառավարության 23.02.2017թ նիստի N8 արձանագրությունում և մի շարք փաստաթղթերում, այդ թվում նաև միջազգային նշանակյության փաստաթղթերում՝ որպես պահանջ նշվում է ՆՏՓ-երի, այդ թվում շինարարական նորմերի համապատասխանեցումը եվրոպական և միջազգային նորմերին: Սակայն <<Կատարված աշխատանքների նկարագիրը>> վերնագրով փաստաթղթի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշվում է. 1. ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի համար տեղայնացվել է Ռուսաստանի Դաշնության СП 63.13330.2012 ,,Бетонные и железобетонные конструкции,, Актуализированная редакция. СНиП 52-01-2003 փաստաթուղթը: 2. Նախագծման կոնստրուկտիվ պահանջները մշակելիս՝ հաշվի են առնվել և ներառվել են նաև լավագույն միջազգային նորմերի որոշ դրույթներ: Ինչպես վերոնշված փաստաթղթում, այնպես էլ նախագծի <<Հիմնավորում>> բաժնում որևիցե կերպ չի ներկայացվում, թե միջազգային նորմերի, որ դրույթներն են հաշվի առնվել և ներառվել ներկայացվող նախագծում: Ի տարբերություն դրան փորձ է արվում հիմնավորելու ռուսական մոդելին նախապատվություն տալու անհրաժեշտությունը, ինչը հատկապես առկա է նշված փաստաթղթի 4-րդ կետի 6-րդ և 7-րդ պարբերություններում:

Տեսնել ավելին