Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արմեն Ավագյան 24.05.2019 23:24:05 Կարծում եմ նախագծում պետքի հստակեցվի 30-րդ կետը :Նոր մրցույթ հայտարարվի միայն 29-րդ կետի 1-ին մասով՝ խորհրդի նիստը իրավազոր չէ: 30-րդ կետում ավելացնել՝ հետաձգված խորհրդի նիստում նախարարության ներկայացուցչի չներկայանալու դեպքում խորհուրդը մրցույթն անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության: Քանի որ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում արդար չի լինի նոր մրցույթ հայտատարելը:Ստացվում է այնպես,որ խորհուրդ կարող է ամբողջ կազմով ներկա լինել,իսկ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ: Չի ընդունվում, քանի որ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչը նախագծով ունի հստակ պարտականություններ և նրա պարտադիր մասնակցությունը մրցույթին նպատակ ունի նշված գործընթացը կարգի պահանջներին համապատասխան անցկացված լինելու վերաբերյալ հավաստիանալու և արձանագրելու համար և վերջինս հաշվետու է կրթության և գիտության նախարարին:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: