Հիշել նախագիծը

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող <<Լեռնային Հայաստան>> հանգստյան տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև  զինվորական ծառայության մեջ (պարտադիր կամ պայմանագրային) գտնվող և սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակն սահմանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է <<Լեռնային Հայաստան>> հանգստյան տուն-առողջարանը, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար և (կամ) զեղչված գներով) հանգստի և որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց: Հանգստյան տուն-առողջարանը գործում է զորամասի կարգավիճակով, ինչը սակայն որոշակիորեն սահմանափակում է նրա մասնակցության շրջանակը քաղաքացիաիրավական հարաբերություններին: Ներկայումս պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում ՀՀ զինված ուժերում ծառայություն են անցնում սպորտի բնագավառին առնչություն ունեցող բազմաթիվ զինծառայողներ, նրանցից շատերն ունեն լրջագույն ձեռքբերումներ, մինչև 2017 թվականը ՀՀ զինված ուժերում գործում էր բանակի մարզական ակումբ անվանումով զորամաս, որը սակայն լուծարվել է՝ դրա գործունեության իրավական վիճակը հստակեցված չլինելու պատճառով: Արդյունքում <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու հնարավորություն, որի շրջանակներում ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 450-Ն որոշման հիման վրա 2018թ. հայտարարված երկու զորակոչերից արդեն իսկ տարկետում է ստացել շուրջ 50 քաղաքացի: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, և թե միջազգային մրցաշարերում: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը:       

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել տարբեր ուղղություններով զինված ուժերի գործունեության իրավական հիմքերը, պայմաններ ստեղծել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման և զինծառայողների ինքնադրսևորման համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինվորական հաստատությունների շարքում ներառել զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկները, սահմանվում են դրանց ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Օրենքի ընդունումը կապահովի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման գործընթացը, զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկների բնականոն գործունեությունը:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

  • Քննարկվել է

    11.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6348

Տպել