Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

.

  • Քննարկվել է

    07.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Տեղեկանք

  • Ոլորտ

    Սպառողական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 875

Տպել

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

10.03.2019

Օրենսդրական փոփոխության նախաձեռնության հիմքում, ըստ էության դրված է մեկ հանգամանք՝ կոռուպցիոն ռիսկի նվազեցումը, որը պայմանավորված է ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները ամբողջ ծավալով չարձանագրելուն։ 1․ Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ նշված հիմնավորումը ծանրակշիռ է, ապա այն չի բխում գործող կառավարության ծրագրից և տնտեսական հեղափոխության սկզբունքներից, քանի որ հանրային իշխանության վերահսկողական պարտականությունը, փորձ է արվում թեթևացնել հանրության բեռը ծանրացնելուվ։ Ներկա պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածը դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր հարկ վճարողի գլխավերևում, ի նկատի ունենալով, որ ցանկացած ստուգման ակտով առաջադրված պարտավորություն /4մլն․ դրամը գերազանցող/ ձևավորում է հիշյալ նորմով սահմանված հանցագործության հատկանիշներ, որի արդյունքում գրեթե բոլոր դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվում է առնվազն նախաքննություն։ Այսինքն առկա իրավական նորմերի պայմաններում ցանկացած վերը նշված խմբի անձ վարչական վարույթ անցնելուց հետո, անցնում է քրեական վարույթի /գտնում եմ, որ այս հանգամանքը ենթակա է ուսումնասիրության/։ 2․ Օրենսդրական փոփոխության նախաձեռնության հեղինակը, ի թիվս այլոց հաշվի չի առել, ի թիվս այլոց, սույն կարևոր հանգամանքները․ նախ ՊԵԿ-ը սկսել և Նոր կառավարության օրոք էլ ավելի է խորացրել հսկողությունը էլեկտրոնային համակարգերի միջոցով իրականացնելը։ Այսօր, իր ձեռքում ունեցած գործիքակազմի միջոցով /էլեկտրոնային համակարգերի միջոցով/ հարկային մարմինը /5 տարուց ավել է/ օպերատիվորեն կարողանում է ձեռք բերել և մշակել տնտեսավարող սուբյեկտների հարկային հաշվարկների կազման հիմք հանդիսացող փաստաթղթերը /հաշիվ ապրանքագրերը, ՀԴՄ կտրոնները, ներմուծման և արտահանման հայտարարագրերը և այլն, որոնք ձևավորվում են բացառապես էլեկտրոնային եղանակով/, օպերատիվորեն կարողանում է ներկա պահին առնվազն 6 ամիս առաջվա հարկային հաշվարկները վերլուծել, դրանց վերաբերյալ կազմել կամերալ արձանագրություններ և ներկայացնել հարկ վճարողներին ճշտման առաջարկով։ Փաստ է, որ միջազգային փորձի փոխանակման շրջանակներում ՀՀ-ն բազմիցս ճանաչվել է տարածաշրջանում հարկային վարչարարությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու գործում առաջատար երկիր՝ գերազանցելով նույնիսկ գերտերություն համարվող Ռուսաստանի Դաշնությանը։ Իրավական առումով հարկերի գանձումն ինքնին միջամտություն է անձի սեփականության իրավունքին և այս կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործերով կարևորել է ստորև բերված հարցերը, որոնք հարկային օրենսգրքի փոփոխության այս նախագծի հիմքում ևս առկա չեն․ 1.Ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների վճարումն ապահովելու նպատակով օրենք ընդունելու և կիրառելու անհրաժեշտության (տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 601) 2. Հանրային գանձումներ կատարելու նպատակով անձի սեփականության իրավունքին միջամտությունը սահմանելու է «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, 3. Առկա է ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցի և հետապնդող նպատակի միջև (տե՛ս National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society et Yorkshire Building Society, 117/1996/736/933-935, 23.10.1997, §802), 4. Հարկման ոլորտում մշակվում է և նախատեսվում է կիրառել քաղաքականություն առանց լայն հայեցողական շրջանակի (տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 60): Գտնում եմ, որ վերը նշված հիմնավորումների բացակայության կամ մի գուցե անորոշության պայմաններում օրենք ընդունելը հարիր չէ իրավական պետությունում։

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Նախագծով Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը հիմնավորվում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերով: Եթե կառավարությունը նպատակ ունի վերափոխել օրենսդրությունը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման համար, ապա կարծում ենք, որ հարցին անհրաժեշտ է մոտենալ համակարգային՝ գույքագրելով հարկային օրենսգրքում առկա հնարավոր բոլոր կոռուցիոն ռիսկեր պարունակող դրույթները: Մասնավորապես կարծում ենք, որ հարկային օրենսդրությամբ չկարգավորված խնդիրները, անհստակություններ և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Այդ համատեքստում կարծում ենք, որ տեղային լուծումները ճիշտ չեն և անհրաժեշտ է հարցերին անդրադառնալ համակարգային մոտցումներով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Հարկ վճարողների կողմից ստուգման ընթացքում ճշտված հաշվարկներ ներկայացնելու դեպքերը ոչ միայն վերաբերում են պակաս հաշվարկված հարկի գումարներին, այլ նաև ավել հաշվարկված հարկային պարտավորությունների ճշգրտմանը: Հետևաբար, սահմանափակելով ստուգման ընթացքում ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը, ըստ էության սահմանափակվելու է նաև ավել հայտարարագրված հարկի գումարի ճշգրտման հնարավորությունը, ինչը ընդունելի համարվել չի կարող:

Տեսնել ավելին