Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արա Բաղդասարյան 27.02.2019 19:55:09 Վերամշակման մեթոդներ մտածեք ոչ հազարավոր մարդկանց կրճատեք Չի ընդունվել Թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղված տնտեսվարողները կարող են անցում կատարել թաղանթի 100 միկրոն և ավել հաստությամբ բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների, կենսաքայքայվող պլաստիկից կամ երկրորդային հումքից պատրաստված պարկերի և տոպրակների արտադրության, ինչը շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական առումով ավելի արդյունավետ է։
2 Հարություն Հարությունյան 01.03.2019 01:09:16 Ձեր մշակած նախագծով հանգեցնելու եք պոլիէթիլենային տոպրակների արտադրամասերի գործունեության դադարեցում և դրան հաջորդող գործազրկության խթանում։ Այսօր հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ արտադրամասերում և ամեն մեկը ընտանիք է պահում, սկզբում գործազրկության կրճատման մասին մտածեք, հետո նոր էկոլոգիան մաքրելու, մեզ պետք չէ համեմատաբար մաքուր էկոլոգիա, բայց սոված ընտանիքներ։ Չի ընդունվել Թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղված տնտեսվարողները կարող են անցում կատարել թաղանթի 100 միկրոն և ավել հաստությամբ բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների, կենսաքայքայվող պլաստիկից կամ երկրորդային հումքից պատրաստված պարկերի և տոպրակների արտադրության, ինչը շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական առումով ավելի արդյունավետ է։
3 Viken Berberian 05.03.2019 10:45:42 ԿԵՐՏԵԼ ՄԱՔՈԻՐ ՀԱՑԱՍՏԱՆ։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք գնի օրական մեկ պլաստիկ տոպրակ 100 դրամ արժողությամբ, ապա ամսեկան միջին գումարը մեկ ընտանիքի համար կկազմի 4800 դրամ։ 2016 թվականի տվյալներով Հայաստանում բնակվում է 1.000.000 ընտանիք։ Տարադրամի փոխանակման 2018 թվականի հունվարի փոխարժեքով յուրաքանյուր ընտանիք պետությանը կփոխանցեր տարեկան 72 դոլար /մոտավոր/։ Մեկ միլիոն ընտանիքների դեպքում դա կկազմի 72 միլիոն դոլար։ Սա ավելի է քան Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը։ Պատկերացնում ե՞ք ինչ նպատակներով կարելի է օգտագործել այս գումարը Հայաստանում, օրինակ ստեղծել աշխատատեղեր․․․․ Ընդունվել է ի գիտություն ՀՀ հարկային օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:
4 Լևոն Բաբալյան 07.03.2019 14:48:55 հիմնականում շատ ճիշտ նախագիծ է, վերջապես երկիրը կսկսվի մաքրվել․ խայտառակ վիճակ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլ նաև տուրիզմի զարգացմանն է խոչնդորում․ շատ այցելուներ հիասթափվում են տեսնելով մեր կեղտոտված միջավայրը․ արդյունքում տուրիզմի բնագավառում շատ ավելի աշխատատեղ կարող է ստողծվել մաքուր երկիր ունենալու դեպքում։ Պլաստիկ տոպրակ արտադրողներն էլ թող անցնեն թղթե տոպրակ արտադրելում։ Առաջարկում եմ նախատեսել դրույթ, որով մի քանի տավա ընթացքում կշռափաթեթավորման համար նախատեսված պլաստիկ տոպրակները նույնպես կփոխարինվեն թղթով, ինչպես արդեն արվում է աշխարհի շատ երկրներում և ինչպես եղել է Հայաստանում մինչև 1990ականների պլաստիկ ներխուժումը Ընդունվել է ի գիտություն Որպես այլընտրանք՝ առաջարկվում է օգտագործել կենսաքայքայվող տոպրակներ, բազմակի օգտագործման՝ կտորից տոպրակներ, թաղանթի մեծ հաստությամբ՝ բազմակի օգտագործման պոլիէթիլենային տոպրակներ։ Թղթի տոպրակների արտադրության գործընթացը ևս էկոլոգիապես մաքուր չէ։