Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

 «Կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման/վաճառքի, սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:»։

Հոդված 2.  Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով՝

«2.1. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6305 33 ծածկագրին դասվող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումն արգելվում է։»։

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով՝

«8. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ

ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքների օտարումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

  • Քննարկվել է

    22.02.2019 - 26.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5825

Տպել

Առաջարկներ`

Լևոն Բաբալյան

07.03.2019

հիմնականում շատ ճիշտ նախագիծ է, վերջապես երկիրը կսկսվի մաքրվել․ խայտառակ վիճակ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլ նաև տուրիզմի զարգացմանն է խոչնդորում․ շատ այցելուներ հիասթափվում են տեսնելով մեր կեղտոտված միջավայրը․ արդյունքում տուրիզմի բնագավառում շատ ավելի աշխատատեղ կարող է ստողծվել մաքուր երկիր ունենալու դեպքում։ Պլաստիկ տոպրակ արտադրողներն էլ թող անցնեն թղթե տոպրակ արտադրելում։ Առաջարկում եմ նախատեսել դրույթ, որով մի քանի տավա ընթացքում կշռափաթեթավորման համար նախատեսված պլաստիկ տոպրակները նույնպես կփոխարինվեն թղթով, ինչպես արդեն արվում է աշխարհի շատ երկրներում և ինչպես եղել է Հայաստանում մինչև 1990ականների պլաստիկ ներխուժումը

Viken Berberian

05.03.2019

ԿԵՐՏԵԼ ՄԱՔՈԻՐ ՀԱՑԱՍՏԱՆ։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք գնի օրական մեկ պլաստիկ տոպրակ 100 դրամ արժողությամբ, ապա ամսեկան միջին գումարը մեկ ընտանիքի համար կկազմի 4800 դրամ։ 2016 թվականի տվյալներով Հայաստանում բնակվում է 1.000.000 ընտանիք։ Տարադրամի փոխանակման 2018 թվականի հունվարի փոխարժեքով յուրաքանյուր ընտանիք պետությանը կփոխանցեր տարեկան 72 դոլար /մոտավոր/։ Մեկ միլիոն ընտանիքների դեպքում դա կկազմի 72 միլիոն դոլար։ Սա ավելի է քան Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը։ Պատկերացնում ե՞ք ինչ նպատակներով կարելի է օգտագործել այս գումարը Հայաստանում, օրինակ ստեղծել աշխատատեղեր․․․․

Հարություն Հարությունյան

01.03.2019

Ձեր մշակած նախագծով հանգեցնելու եք պոլիէթիլենային տոպրակների արտադրամասերի գործունեության դադարեցում և դրան հաջորդող գործազրկության խթանում։ Այսօր հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ արտադրամասերում և ամեն մեկը ընտանիք է պահում, սկզբում գործազրկության կրճատման մասին մտածեք, հետո նոր էկոլոգիան մաքրելու, մեզ պետք չէ համեմատաբար մաքուր էկոլոգիա, բայց սոված ընտանիքներ։

Տեսնել ավելին