Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ,  որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    22.02.2019 - 19.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Հանրային քննարկում

05.03.2019 17:00

Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճ, հասցե` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ տուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2781

Տպել

Առաջարկներ`

Լևոն Բաբալյան

07.03.2019

հիմնականում շատ ճիշտ նախագիծ է, վերջապես երկիրը կսկսվի մաքրվել․ խայտառակ վիճակ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլ նաև տուրիզմի զարգացմանն է խոչնդորում․ շատ այցելուներ հիասթափվում են տեսնելով մեր կեղտոտված միջավայրը․ արդյունքում տուրիզմի բնագավառում շատ ավելի աշխատատեղ կարող է ստողծվել մաքուր երկիր ունենալու դեպքում։ Պլաստիկ տոպրակ արտադրողներն էլ թող անցնեն թղթե տոպրակ արտադրելում։ Առաջարկում եմ նախատեսել դրույթ, որով մի քանի տավա ընթացքում կշռափաթեթավորման համար նախատեսված պլաստիկ տոպրակները նույնպես կփոխարինվեն թղթով, ինչպես արդեն արվում է աշխարհի շատ երկրներում և ինչպես եղել է Հայաստանում մինչև 1990ականների պլաստիկ ներխուժումը

Viken Berberian

05.03.2019

ԿԵՐՏԵԼ ՄԱՔՈԻՐ ՀԱՑԱՍՏԱՆ։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք գնի օրական մեկ պլաստիկ տոպրակ 100 դրամ արժողությամբ, ապա ամսեկան միջին գումարը մեկ ընտանիքի համար կկազմի 4800 դրամ։ 2016 թվականի տվյալներով Հայաստանում բնակվում է 1.000.000 ընտանիք։ Տարադրամի փոխանակման 2018 թվականի հունվարի փոխարժեքով յուրաքանյուր ընտանիք պետությանը կփոխանցեր տարեկան 72 դոլար /մոտավոր/։ Մեկ միլիոն ընտանիքների դեպքում դա կկազմի 72 միլիոն դոլար։ Սա ավելի է քան Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը։ Պատկերացնում ե՞ք ինչ նպատակներով կարելի է օգտագործել այս գումարը Հայաստանում, օրինակ ստեղծել աշխատատեղեր․․․․

Հարություն Հարությունյան

01.03.2019

Ձեր մշակած նախագծով հանգեցնելու եք պոլիէթիլենային տոպրակների արտադրամասերի գործունեության դադարեցում և դրան հաջորդող գործազրկության խթանում։ Այսօր հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ արտադրամասերում և ամեն մեկը ընտանիք է պահում, սկզբում գործազրկության կրճատման մասին մտածեք, հետո նոր էկոլոգիան մաքրելու, մեզ պետք չէ համեմատաբար մաքուր էկոլոգիա, բայց սոված ընտանիքներ։

Տեսնել ավելին