Հիշել նախագիծը

«Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներակայացվող չափանիշները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ` օրենսգիրք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով իրավաբանական անձանց կողմից տրվող և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող ներակայացվող չափանիշների հաստատումը անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ունենա հստակ երաշխիքներ, որ վերոգրյալ միջոցառումների իրականացման համար ընդերքօգտագործողը ապահովված անհրաժեշտ  ֆինանսական միջոցներով և երաշխիքի տրամադրումը չի կարող խոչընդոտել տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությանը: 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները «Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներակայացվող չափանիշները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է, նրանով որ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար առկա են անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ընթացքում առաջացած թափոնների և դրանց օբյեկտների կառավարման ոլորտի կարգավորում:

Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը :

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Իրավական ակտի նախագծումն իրականացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում կապահովվի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը:

  • Քննարկվել է

    27.03.2017 - 14.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7953

Տպել

Առաջարկներ`

Mary Galstyan

29.03.2017

Առաջարկում եմ նախագծի 3-րդ կետում ավելացնել հարաբերակցության հետևյալ ցուցանիշը առավել վստահելի չափանիշներ ապահովելու նպատակով՝ - Ֆինանսական երաշխիք տրամադրող իրավաբանական անձի ակտիվների մասով պարտավորությունների եւ զուտ կապիտալի միջեւ հարաբերակցության ցուցանիշը պետք է 2-ից պակաս լինի:

Տեսնել ավելին