Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշ­ման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ավե­լաց­ված արժեքի հար­կով հարկելու տեսանկ­յու­նից սուբ­սիդիաները, սուբվենցիաները և դրա­մաշնոր­հա­յին ծրագ­րերի որպես արտոնյալ որա­­կա­վո­րելու, արտոնյալ որակավորումը մեր­ժելու, ինչպես նաև որպես արտոնյալ որակա­վոր­ված ծրագ­րերի փոփո­­խման կամ փոփոխումը մեր­ժելու գնահատման արդյունավետությունը:

  • Քննարկվել է

    29.12.2018 - 14.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1008

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

14.01.2019

5) Հաշվի առնելով նախագծում առկա վերոնշյալ մտահոգությունները և առաջարկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախագծի քննարկման համար չի հատկացվել բավանակաչափ ժամանակ (հանրային քննարկման համար հատկացված 17 օրից 12–ը եղել են ոչ աշխատանքային և տոն օրեր) և այն դեռևս չի քննարկվել հասարակական կազմակերպությունների շրջանում, առաջարկում ենք երկարացնել հանրային քննարկման ժամկետը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ նախագծի հետագա լրամշակման աշխատանքների կազմակերպման և առկա բացթողումների շտկման նպատակով:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

14.01.2019

4) Նախագծի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

14.01.2019

3) Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածի 12-րդ կետից հետո լրացվող 12.2 կետով նախատեսվել է հանձնաժողովի անդամների կողմից ծրագրերը գնահատելու մեթոդաբանություն, որի համաձայն՝ տնտեսական աճի ապահովման գնահատումն իրականացվում է 2 չափանիշների հիման վրա՝ եթե ստեղծվող արդյունքը շարունական է և եթե ստեղծվող արդյունքն ազդեցություն ունի այլ ոլորտների զարգացման վրա: Այդ առնչությամբ գտնում ենք, որ հիմնավորված չէ նախագծով այնպիսի կարգավորումների սահմանումը, որոնց համաձայն հիշյալ չափանիշների բացակայությունը կարող է գնահատվել 0-3 միավոր: Եթե չափանիշները բացասական են, ապա գնահատման միավորը պետք է հստակ նախատեսվի 0: Նույն մոտեցումը պետք է որդեգրվի նաև ոլորտում գործող այլ տնտեսվարող սուբյեկտների համեմատությամբ հարկման խտրական մոտեցումների առկայության գնահատման ժամանակ:

Տեսնել ավելին