Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1‑ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: Երևան քաղաքում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ դարձել է 75 տարեկան։ Երևան քաղաքում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով Կառավարության սահմանած այլ դեպքերում։»։

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

1 1-ին մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային։»,

2 6-րդ մասում «կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «եղանակով՝ ոչ ուշ, քան դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում» բառերով, իսկ մասից հանել «Այդ ժամկետում չվճարված կենսաթոշակի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը։

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը և «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը:

Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Երևան քաղաքում մինչև 2020 թվականի հունվարի 1-ը նշանակված և 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվում է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։ Այս դեպքում.

1 եթե  2020 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով (հաշվի առնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1‑ին մասով սահմանված պայմանները),

2 եթե հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, ապա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով:»:

Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    20.11.2018 - 06.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7838

Տպել