Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով՝ «52) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը։»։

 

  • Քննարկվել է

    01.11.2018 - 21.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1386

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

Միանգամայն ողջունելի նախաձեռնություն և միանշանակ կողմ եմ արտահանման ժամկետի երկարաձգման առաջարկությանը /առնվազն 2 տարի/: Առաջարկում եմ նախագծ հիմնավորումը լրացնել նաև որոշակի վիճակագրական տվյալներով, մասնավորապես նախորդ տարի որքան նման ավտոմեքենա է ներմուծվել, որքան ԱԱՀ է գանձվել պետբյուջե և որքան է լինելու ակնկալվող "բաց թողնված օգուտը" պետության համար: Այսինքն, որքանով քիչ ԱԱՀ կգանձվի պետբյուջե նման նախաձեռնության ընդունման պարագայում: Կարծում եմ, որ նախաձեռնությանը պետք է դեմ լինի ՊԵԿ-ը, ինչու ոչ նաև ֆիննախ-ը պետական բյուջեի մուտքերի նվազման և դրանց հաշվին որոշակի ծախսերի ֆինանսավորման ռիսկերի տեսանկյունից: Հաշվի առնելով նշվածը կարևորում եմ որոշակի հաշվարկների առկայությունը: Միաժամանակ, հիմնավորման մեջ նշված է, որ ավտոկայանատեղի տուրքից նման տրանսպորտային միջոցները ազատված են ավագանու 2017թ. որոշմամբ, կարծում եմ մինչև հանրային քննարկման ժամկետի ավարտը ավագանին նոր որոշում կընդունի 2019թ. համար, ուստի այդ մասով հետագայում առաջարկում եմ լրամշակել հիմնավորումը:

Sahakyan Smart Systems LLC

15.11.2018

Առաջարկում ենք բնական սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների համար վերացնել բնապահպանական վճարները կամ խիստ մոտեցնել զրոյական դրույքաչափի, քանզի բնական գազի այրումից ածխածնի մոնօքսիդ (CO) չի առաջանում։ Անջատվող գազը ածխածնի երկօքսիդ է (CO2), որը ոչ միայն վնասակար չէ, այլ նաև նպաստում է բույսերի աճին։ Այդ ավտոմեքենաների հասցրած միակ էական վնասը այն է որ նրանք օգտագործում են բավականին մեծ քանակությամբ թթվածին որի դեֆիցիտը վերացնելու համար հարկավոր է քաղաքներում ավելացնել կանաչ տարածքները։

Sahakyan Smart Systems LLC

15.11.2018

Առաջարկում ենք բացառապես էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաների, այդ թվում նաև ավտոբուսների համար կիրառել նաև մաքսատուրքի զրոյական դրույքաչափ, պայմանների մեջ առաջարկվող 365 օրը փոխարինելով առնվազն 2 տարով։

Տեսնել ավելին