Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքով: Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ:

Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար, հետևաբար` անհրաժեշտություն է առաջանում օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետում «նախատեսված դեպքերում և» բառերը փոխարինել «սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

Գործող կարգավորմամբ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները): «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվել է, որ կազմակերպության գործունեության սկզբունքներից է հաշվետվողականությունը: Ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը: Առկա է նաև տարընթերցում, այդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նշված փոփոխությամբ պայմանավորված համապատասխան խմբագրության է ենթարկվում նաև Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը: Առաջարկվում է գույքի ստացման աղբյուրի հատվածը բաղդատել հրապարակային և ոչ հրապարակային հատվածների: Հաշվետվության հրապարակային հատվածը կներառի ֆինանսավորող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը և ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ իրականացրած մուտքերի չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը կներառի ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը և այլն, որոնց մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն կիրականացվի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության հաշվետվությունը ներառում է տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը: Օրենքն ինքնին չի բացահայտում «աղբյուրներ» եզրույթում ներառվող տեղեկությունների շրջանակը և նման կարգավորումը ստեղծում է անորոշություն ֆիզիկական անձի կողմից իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի և ըստ այդմ իր գործողությունները կանխորոշելու հնարավորության համատեքստում, հաշվի առնելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, համարվում է անձնական տվյալ և պաշտպանվում է նույն օրենքով: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի նախատեսում անձնական տվյալների մշակում, հետևաբար Օրենքի շրջանակներում վերահսկողական գործառույթների նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով հրապարակվող տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև ներառել անձնական տվյալներ, սակայն որոնք կհամարվեն ոչ հրապարակային՝ չեն հրապարակվի հաշվետվությունում և կմշակվեն բացառապես վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Առաջարկվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:

Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին: Առկա է տարընթերցում, թե կազմակերպության ո՞ր «միջոցներից» օգտվելու վերաբերյալ տեղեկություններն են անհրաժետ ներառել հաշվետվությունում: Առաջարկվում է սահմանել կազմակերպության դրամական միջոցներից օգտվելու դեպքում տեղեկություն հրապարակելու պահանջ, ինչպես նաև հստակեցնել այդ միջոցներից օգտվողների շրջանակը՝ ներառելով կազմակերպության անդամներին, կառավարման մարմիններում և աշխատակազմում ընդգրկված անձանց և կամավորներին:

 

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաև հնարավորություն կնձեռվի հանրությանը հասանելի դարձնել հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:

  • Քննարկվել է

    29.10.2018 - 14.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11841

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

13.11.2018

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

Արմեն Պետրոսյան

12.11.2018

Օրենքի 26-րդ հոդվածի (պարտադիր աուդիտ) վերաբերյալ. 1. համեմատության համար, Ֆինանսական հաշվետվություններն հրապարակող համարվող առևտրային կազմակերպությունների համար աուդիտորական եզրակացությունը 2014թ սկսած արդեն պարտադիր չէ, կա միայն հրապարակման պահանջ առանց պարտադիր աուդիտի եզրակացության, որը ընդունելու ժամանակ իրավասու պետական մարմնի պաշտոնյաներն գտան, որ այն ավելնորդ բեռ է, քանի որ պետությունն օժտված է հսկողության անհրաժեշտ գործիքակազմով; 2. 26-րդ հոդվածն (պարտադիր աուդիտը) հանրային միջոցների մասով ուժի մեջ է դեռևս օրենքի ընդունմամբ, բայց հրապարակվող հաշվետվությունն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում ավելի ուշ (Հունիսի 1-ից), այսինքն մինչ հրապարակելու պարտավորության ձևավորումը (Մայիսի 30) կազմակերպությունն արդեն ունենում է պարտադիր աուդիտի պահանջ (Մայիսի 15); 3. Եթե ՊԵԿ-ում կա վերահսկողության համար ստեղծված Ոչ Առևտրային Կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանում և պարտադիր հաշվետվության պահանջ, ապա անհասկանալի է աուդիտը որպես հաշվետվողականության և թափանցիկության գործիք դիտարկելը:

Արմեն Պետրոսյան

12.11.2018

Փողերի Լվացման և Ահաբեկչության դեմ Պայքարի օրենսդրության և միջազգային պարտավարությունների առումով. 1. ՊԵԿ-ն արդեն ունի Հարկային Օրենսգրքով պատվիրակված լիազորություն՝ Օտարերկրյա հարցումներին պատասխանելու նպատակով համալիր և/կամ թեմատիկ ստուգումներ իրականացնելու և հարցերին պատասխանելու համար; 2. ՊԵԿ-ը կարող է վերանայել և թարմացնել ստուգման հիմք հանդիսացող ռիսկային համարվող չափորոշիչները; 3. Սահմանել շեմային ցուցանիշ՝ ֆիզիկական անձանցից ստացված միջոցների աղբյուրը հրապարակելու առումով: "Զարգացման Սկզբունքներ" ՀԿ

Տեսնել ավելին