Հիշել նախագիծը

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»___________2017թ.№ ______Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑ­ՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱ­ՓԱ­ՆԻՇՆԵ­ՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուց­մանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չա­փա­նիշնե­րը ` համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                   Կարեն Կարապետյան


Հավելված

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի

______________ -ի № _______-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑ­ՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱ­ՓԱ­ՆԻՇՆԵ­ՐԸ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են նոր կառուցվող ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ պոչամբարների, արտադրական լցակույտերի (այսուհետ՝ լցակույտ) վրա:

II. ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑ­ՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱ­ՓԱ­ՆԻՇՆԵ­ՐԸ

 

3.Պոչամբարներն ըստ կառուցվածքային եղանակի լինում են.

1) պատվարային (լցնովի), որտեղ արգելափակող կառուցվածքները կառուցվում են ամբողջ բարձրությամբ միանգամից կամ հերթականությամբ,

2) աստիճանաբար կառուցվող պոչամաբարներ, որտեղ սկզբում կառուցում են ոչ մեծ բարձրության առաջնային թումբը (պատվարը, ամբարտակը), այնուհետ աճեցնում են պոչամաբարը ըստ բարձրության՝ թմբագոյացման միջոցով երկրորդական պատնեշների աստիճանական կառուցմամբ,

3)անպատվարային, բացառելով ինչպես պատավարների, այնպես էլ առաջնային պատնեշների կառուցումը:

4.Կապված տարածքի ռելիեֆից, ըստ տեղակայման առանձնացվում են պոչամաբարների հետևյալ տեսակները՝

1) հեղեղատային՝ տեղակայված են ամբարտակով արգելափակված հեղեղատներում կամ ձորակներում,

2) հարթավայրային՝ տեղակայվում են, ամբողջ պարագծով թմբապատված, հարթ տարածքում,

3)հեղեղատա-հարթավայրային՝ տեղակայվում են հեղեղատով հատված հարթավայրում,  որտեղ հարթավայրային մասը թմբապատվում է, իսկ հեղեղատը փակվում պատվարով,

4) հովտային՝ տեղակայվում է, տեղանքի ռելիեֆից կախված, երկու կամ երեք կողմերից թմբապատված գետահովիտներում,

5) սարալանջային՝ տեղակայվում են այն վայրերում, որտեղ երեք կողմից շրջապատված է ամբարտակներով, իսկ չորրորդը թեք սարալանջով,

6) փոսորակային՝ տեղակայվում են լքված կամ հին հանքերի փոսորակում, տվյալ դեպքում հնարավոր է թափոնների տեղադրումը առանց պատնեշների կառուցման,

7) գոգավորությունում (գոգափոսում) տեղակայված, տվյալ դեպքում հնարավոր է թափոնների տեղադրումը առանց ամբարտակի կառուցման կամ թափոնների տեղադրում ոչ  մեծ բարձրության կառուցված ամբարտակներ:

  1. Պոչամբարի կառուցումը, ձևավորումն ու նրանում ընդերքօգտագործման թափոնների տեղադրումը իրականցվում է պոչամաբարի կառուցման և շահագործման  նախագծի համապատասխան:
  2. Պոչամբարներ կառուցելիս պետք է պահպանվի շրջակա միջավայրի պահպանմանը և բնական ռեսուրսների օգտագործմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես հետևյալ նորմատիվային փաստաթղթերի պահանջները՝

1) ՀՀՇՆ 33-01-201 «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ»,

2) ՍՆԻՊ 2.02.02-85 «Հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնատակեր»,

3) ՀՀՇՆII-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»:

  1.  Պոչամբարի կառուցման հարթակը, հաշվի առնելով լեռնահանքային ամբողջ համալիրի տեղադրվածության դիրքը, պետք է տեղադրված լինի՝ լքված կամ անպետք հողերում, ճահճային վայրերում, հեղեղատներում, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերում, հնարավորինի չափ մոտ հարստացուցիչ ֆաբրիկային և հեռու բնակավայրերից, ջրամբարներից, կարևոր այլ ենթակառուցվածքներից:
  2. Պոչամբարի հարթակը ընտրվում է հեղեղումից, ջրածածկումից, մակերևութային հոսքից զուրկ կամ շրջապատող ջրահավաք ավազանից նվազագույն մակերևութային հոսք ունեցող, կամ հոսքը պոչամբարի շրջանցումը, տեխնիկապես և տնտեսապես շահավետ եղանակով հեռացումը ապահովող վայրերում:
  3. Եթե տեղադրվող թափոնները պարունակում են օգտակար բաղադրիչներ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել, ապա պոչամբար չպետք է թափվի ուրիշ ընդերքօգտագործման թափոններ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է իրականացնել դրանց առանձին պահեստավորումը, որի նպատակով իրականացվում է առանձին լրացուցիչ հարթակի ընտրություն:
  4. Պոչամբարները թույլ և նստող գրունտներ ունեցող հիմքի վրա տեղադրման դեպքում, անպայման պետք է իրականացվի հիմքի նախապատրաստում, որը կապահովի պոչամբարը շրջափակող պատվարների, պատնեշների և այլ կառուցվածքների անվթար և հուսալի շահագործումը:
  5. Այն հարթակներում, որտեղ հնարավոր է սելավային հոսքերի անցման առկայություն, համապատասխան հիմնավորման դեպքում հնարավոր է տեղադրել պոչամբար, եթե նախատեսվում է սելավապաշտպան կամ սելավահեռացման կառուցվածքների կառուցումը:
  6. Պոչամբարների տեղադրումը, կարստավորված հիմք ունեցող տեղամասերում և հիմքը բարձր ջրաթափանցիկություն ունեցող գրունտերից կազմված հարթակներում, պետք է իրականացվի հակաֆիլտրացիոն միջոցառումների կիրառմամբ, որը կբացառի պոչամբարի աղտոտված ջրերի ներծծումը և ստորերկրյա ջրերի հավանական աղտոտումը:
  7. Պետք է խուսափել պոչամբարի կառուցումը սողանքային տարածքում և սողանքի ազդեցության գոտում:
  8. Պոչամբարի կառուցման հարթակն ընտրելիս պետք է կանխատեսել և գնահատել սեյսմաբանական (առաջին հերթին երկրաշարժերի հաճախականության և ինտենսիվության) այդ թվում՝«ուղղորդված սեյսմիկությամբ» հարուցված իրադրության փոփոխությունները, երկրաշարժ առաջացնող մոտակա խզվածքների ակտիվության, ինչպես նաև պոչամաբրի սեյսմակայունության աստճիանը:
  9. Շրջակա միջավայրը վնասող թունավոր նյութերը պահեստավորող պոչամբարների կառուցումը պետք է իրականացվի յուրաքանչյուր կոնկրետ պայմանից ելնելով, հաշվի առնելով բոլոր (բնական և կառուցվածքային) պայմանները, որոնք բացառում են շրջակա միջավայրի, մթնոլորտային օդի, հողի և ջրրի վարակումը:
  10. Պոչամաբարներ կառուցելիս պետք է հաշվի առնել նրա պարունակության մեջ գտնվող թափոնների հետագա օգտագործման հնարավորությունը, որպես տեխնածին հանքավայր, պոչամաբարի կոնսերվացիայի և տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը, և նրա գոյության անվտանգությունը ազդակիր բնակավայրերի համար լցնումից, կոնսերվացիայից և ռեկուլտիվացիայից հետո:
  11. Պոչամբարների շրջակայքը պետք է ունենան մեխանիկական պաշտպանիչ գոտի, որը կապահովի մարդկանց, կենդանիներ, շենքերի և կառուցվածքների անվտանգությունը:
  12. Մեխանիկական պաշտպանիչ գոտին պետք է կահավորված լինի կողմնակի մարդկանց մուտքը արգելող նշաններով, որոնց հեռավորությունը միմյանցից պետք է լինի ոչ ավել քան՝ 100 մետրը:
  13. Պարզեցված ջրի ջրատարների և մայրուղային խյուսատարների ուղիների երկու կողմերում պետք է տեղակայաված լինեն մեխանիկական պաշտպանիչ գոտիներ, յուրաքանչյուրը 20 մետր լայնությամբ, որտեղ կառուցապատումը և այլ նպատակների համար օգտագործումը արգելվում է:
  14. Պոչամբարները, որոնք ներկայացնում են փոշեզատման և տհաճ հոտերի արձակման աղբյուր, պետք է առանձնացված լինեն սանիատարա-պաշտպանիչ գոտիով` բնակելի, հասարակական, բուժական, առողջական նշանակության շենք շինություններից, ինչպես նաև զանգվածային հանգստի վայրերից:
  15. Սանիտարա-պաշտպանիչ գոտին պետք է լինի բարեկարգված և կանաչապատված: Այդ տարածքում անհրաժեշտ է նախատեսել մելիորատիվ միջոցառումների իրականացում՝ փոսերի, խրամուղիներ և հեղեղատների լցոնում, տարածքի հարթեցում, կանաչ տնկիների պահպանում:
  16. 22. Պոչամբարների արգելապատնեշների (պատվար և ամբարտակ) տեսակների ընտրությունը կախված է հարակից տարածքների շինարարական գրունտների տեսակների առկայությունից, կառուցման եղանակից, պատվարի կամ ամբարտակի հիմքի ինժեներա-երկրաբանական ու ջրաբանական պայմաններից և լեռնահարստացուցիչ կոմբինատի արտադրողականությունից:
  17. Արգելափակող ամբարտակների թեքության կայունության հիմնավորման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի գրունտների և թափոնների լվացման ինտենսիվության, ինչպես նաև տեղանքի սեյսմակայունության վրա:
  18. Պոչամբարների արգելափակող պատնեշների կառուցման համար կարող են կիրառվել ինչպես ջուր ամբարող պատվարների և ամբարտակների կառուցման համար օգտագործվող գրունտները, այնպես էլ հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները:
  19. Պոչամբարներում լցնումը կարող է իրականացվել երկու եղանակով՝ պատվարից կամ ամբարտակից դեպի ափերը և ափերից դեպի պատվարը կամ ամբարտակը:
  20. Թափոնների լվացումը դեպի պատվարներ և ամբարտակներ իրականացվում է երեք եղանակով՝ էստակադային, զենիթային և ոչէստակադային:
  21. Կույտերից պարզեցված ջրերը հեռացվում են լճակների ներսում տեղադրված ջրհորերի, ջրթողերի և ջրթափերի միջոցով, ինչպես նաև պարզեցված ջրերի հետադարձ օգտագործման նպատակով արտամղման միջոցով:

 

III. ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԿԱՌՈՒՑ­ՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱ­ՓԱ­ՆԻՇՆԵ­ՐԸ

28.  Լցակույտի կառուցումը, ձևավորումն ու ընդերքօգտագործման թափոնների տեղադրումը իրականցվում է հանքարդյունահանման նախագծի և լցակույտի կառուցման նախագծի համապատասխան:

29. Լցակույտերի կառուցման նախագիծը կազմվում է, լցակույտի հարթակում  նախօրոք  իրականացված համալիր ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոտեխնիկական, երկրաֆիզիկական հետազոտությունների, սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների ադյունքում ստացված տվյալների հիման վրա:

30. Լցակույտերը ըստ տեղադրվածության դիրքի  բաժանվում են երեք խմբի՝արտաքին՝ տեղադրված բացհանքի սահմաններից դուրս,

1) արտաքին՝ տեղադրված բացհանքի սահմաններից դուրս,

2) ներքին՝ տեղադրված բացահանքի մշակված տարածքներում

3) համակցված                                                            

  1.  Լցակույտերի տեղադրման հարթակը անհրաժեշտ է ընտրել , առաջին հերթին բացհանքի մշակված տարածքներում (ներքին լցակույտ), բացհանքից դուրս (արտաքին լցակույտեր) կամ երկուսն էլ միասին՝ համակցված:
  2. Լցակույտառաջացումը կախված աշխատանքների մեքենայացվածության եղանակներից բաժանվում են՝
    • բուլդոզերային
    • էքսկավատորային
    • կոնվեյերային
    • հիդրավլիկական                            
  1. Նախքան շինարարությունը լցակույտի տարածքի հողի բերրի շերտը, եթե առկա է, պետք է մակաբացվի և պահեստավորվի առանձին տեղում, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել վերջնական ռեկուլտիվացիայի համար
  2. Արտաքին լցակույտերի տեղակայման համար օգտագործել բնական լանջերը, հեղեղատները, խանդակները, ձորակները և գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի (բեդլենդ) հողերը:
  3. Լցակույտերի ձևավորման եղանակները և կույտավորման հաջորդականությունն ու հերթականությունը պետք է նպաստավոր պայմանների հնարավորություն ստեղծեն տեղանքի հետագա օգտագործման և ռեկուլտիվացիայի համար:
  4. Ոչ կոնդիցիոն հանքաքարի և մակաբացման ապարների հետագա համալիր օգտագործման հնարավորությունը ապահովելու համար նախատեսել ընտրովի պահեստավորում, ելնելով ընդեքօգտագործման թափոնների լիթոլոգիական կազմից և առաջացման տեխնոլոգիական առանձնահատկությունից:
  5. Լցակույտերի տարողության ծավալը պետք է որոշվի հանքից հեռացվող ընդեքօգտագործման թափոնների ամբողջ ծավալի համար:
  6. Լցակույտերի բնութագրերի (առանձին սանդղավանդերի (ուստուպ) բարձրությունները, հարկաշարքերի (յարուս) քանակը, հարկաշարքերի միջև բերմաների լայնությունը և այլն) մեծությունները հաշվարկել նախագծային փուլում:
  7. Լցակույտերը թեք լանջերում տեղակայելիս, լցակույտի սողալը կամ սահելը կանխելու համար, անհրաժեշտ է նախատեսել այդ երևույթները կանխարգելող միջոցառումներ:
  8. Նախատեսել միջոցառումներ լցակույտերի հեղեղումը և մակերևութային ու բացահանքային ջրերի՝ դրանց մեջ ներթափանցումը կանխելու համար:
  9. Բարձր ագրեսիվություն ունեցող լցակույտերում մակերևութային ջրերի ներթափանցումը կանխելու համար անհրաժեշտ է կառուցել դիմհարներ, ջրերը հավաքող և հեռացնող առվափոսեր, դերիվացիոն ջրանցքներ, որպեսզի հնարավոր լինի հավաքել այդ ջրերը և շրջանցելով լցակույտերը, նվազեցնել ագրեսիվ թափոնների հետ ջրի հավանական շփումը:
  10. Վտանգավոր լցակույտերից աղտոտված ջրերի ցանկացած արտահոսք պետք է կանխվի, որի համար անհրաժեշտ է այդ ջրերը որսալ, կառուցել կեղտաջրերի մաքրման համակարգ և այնուհետ այդ ջրերը վնասազերծել ու բաց թողնել գետային ցանց:
  11. Ստորերկրյա ջրերի աղտոտումը կանխելու համար վտանգավոր և բարձր ագրեսիվություն ունեցող լցակույտերի հիմքերում իրականցնել հակաֆիլտրացիոն միջոցառումներ, դրանք ծածկելով ջրամերժ և անջրաթափանց նյութերով կամ գրունտներով:
  12. Լցակույտերը, որոնք ներկայացնում են փոշեզատման աղբյուր պետք է առանձնացված լինեն պաշտպանիչ գոտիով և կիրառվեն հակապոշեզատման միջոցառումներ: Շոգ և չոր եղանակներին իրականացնել փոշենստեցում, փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրման միջոցով:
  • Քննարկվել է

    20.03.2017 - 10.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Արտակարգ իրավիճակներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8832

Տպել