Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի   9-ի N344Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 196-րդ կետի համաձայն՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից գումարների հավաքագրման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումների կատարման գործընթացի շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարող է սպառողներից հավաքագրված գումարների գրավադրման ընթացքում հատուկ հաշվից վճարումներ կատարել նաև ներքին շուկայում վաճառելու նպատակով այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի դիմաց: Միաժամանակ, կանոնների 197-րդ կետով վերը նշված դեպքի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հատուկ հաշվից դրամական միջոցների ելքի ռեժիմ նախատեսված չէ: Ուստի, առկա է այդ հարաբերությունների մասով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների լրամշակման անհրաժեշտություն։  

    

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 197-րդ կետում և սպառողներից հավաքագրված գումարների գրավադրման ընթացքում սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հատուկ հաշվից գումարների ելքագրման ռեժիմ՝ գրավադրման ընթացքում ներքին շուկայում վաճառելու նպատակով այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ կատարելու համար:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է առևտրային կանոնների 189-րդ կետում կատարել խմբագրական բնույթի փոփոխություն՝ ընկերության կողմից բանկային երաշխիքը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնելու ժամանակ երաշխիքի մեծությունը կանոններով սահմանված մեծությանը գերազանցելու հնարավոր դեպքերի համար:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից գումարների հավաքագրման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումների կատարման գործընթացի առավել արդյունավետ կանոնակարգմանը:

  • Քննարկվել է

    24.10.2018 - 11.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1130

Տպել