Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաս­տանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրա­մադրելու մասին» համաձայնագրի և հետագայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաս­տանի Դաշնության միջև կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայ­նագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմա­կան նշանա­կության արտադ­­րանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբե­րություն­ները:

Հոդված 2. 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառա­վարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համա­ձայնա­գրի և հետագայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար Հայաստանի Հանրապետություն բացառապես ռազմական նշանա­կության արտադ­րանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում կարող է սահմանել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության կարգ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից:

 

  • Քննարկվել է

    15.03.2017 - 05.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Ֆինանսների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9407

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: