Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված  կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի 1-ին կետից հանել - պետական կառավարման մարմնի ղեկավար, և - պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ. բառերը.

բ)  3-րդ մասը շարարդել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ:

«3. պաշտպանության նախարարությունում, պետական պահպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է կառավարությունը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետում կոչումներ բառից հետո լրացնել (այդ թվում՝ պետական կառավարման մարմնի ղեկավարին և տեղակալին շնորհվող) բառերը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 21-ին և  22-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1)1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով և 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).

2)4-րդ մասի 2-րդ կետում «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով.

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում զբաղեցրել է բառերից հետո լրացնել պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի կամ բառերը.

2) 10-րդ մասի 1-ին պարբերությունը և 14.1-ին հոդվածի 4-րդ մասը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության» բառերով: 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6.1-ին և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 11.1-ին գլուխն ուժը կորցած ճանաչել:

 

Հոդված 10. Օենքի 21-րդ, 22-րդ հոդվածներում, 41-րդ հոդվածի 5-րդ մասում և 48-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

                            

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6815

Տպել