Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասի և  ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N1758-Ն որոշման համաձայն օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման, ինչպես նաև  Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա նյութերի տնօրինման և պահպանության լիազորությունները վերապահված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությանը (այսուհետ՝  ՀԵՖ ՊՈԱԿ):

Առաջարկվում է ՀԵՖ ՊՈԱԿ-ին վերապահել նոր ձեռնարկատիրական գործունեության իրավասություններ, ինչը հնարավորություն կտա ստացված եկամուտը ուղղել Հանրապետական երկրաբանական ֆոնդում (այսուհետ՝  ֆոնդ) առկա նյութերի լիարժեք պահպանումն իրականացնելուն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1758-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆոնդում առկա նյութերի լիարժեք պահպանման անհրաժեշտությամբ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 

          Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

 

  1. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

        Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ֆոնդում առկա նյութերի պահպանության լիարժեքությունը:

 

 

  • Քննարկվել է

    01.08.2018 - 16.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1484

Տպել