PK ! ) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! hĮW W word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈ Ր Ո Շ ՈՒ Մ 2022 թվականի N -ՆՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 3-ի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան ք. Երևան « » ----------------------- 2022թ. Հավելված 1 ՀՀ կառավարության 2022 թվականի N -Ն որոշմանՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 1. Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ 1) Հայաստանի Հանրապետությունում կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով կամ 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոչ ֆինանսական ներդրմամբ, 2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, 3) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, նվազագույնը 7 տարի ժամկետով, 4) Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք գնելը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, 6) 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, 7) 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում, 8) 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում, 9) 100 000 դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում գրանցված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում, 10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի այդ ոլորտի մասնագիտական աշխատանքի փորձ ունենալը, 11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայության ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 100 000 դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: 12) միջին աշխատավարձի հնգապատիկը գերազանցող վարձատրությամբ առնվազն քսան աշխատատեղ ստեղծած ընկերությունների 25 տոկոս և ավելի բաժնեմաս ունենալը, 2. Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափանիշներին համապատասխանելը որոշում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Հավելված 2 ՀՀ կառավարության 2022 թվականի N -Ն որոշմանԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 1. Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ 1) գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի և (կամ) գյուտի արտոնագրի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը, 2) հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը կամ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը նպաստելը, 3) հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոներում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը կամ հայապահպանությանը նպաստելը, 4) միջազգային մարզական մրցումներում կամ փառատոներում մրցանակային տեղեր զբաղեցնելը կամ մարզաձևերի միջազգային ակումբներում կամ այլ երկրների մարզական ֆեդերացիաների հավաքականներում որպես մարզիկ-անդամ հանդիսանալը և Հայաստանի Հանրապետության հավաքականում հանդես գալուն կամ միջազգային մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելուն հավակնելը: 2. Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի գնահատման չափանիշներին համապատասխանելը որոշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հավելված 3 ՀՀ կառավարության 2022 թվականի N -Ն որոշման ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 1. Առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ 1) առողջապահական բնագավառում դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար ՀՀ պետական պարգևներով կամ պատվավոր կոչումներով պարգևատրված լինելը, 2) ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում 1 տարի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը: 2. Առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափանիշներին համապատասխանելը որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! `
word/settings.xml
PK ! TFN= = word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! {%> > word/numbering.xml
PK ! U U customXml/itemProps1.xml
PK ! ~ customXml/item1.xml
PK ! ba¨ word/fontTable.xml
PK ! gZaN N word/webSettings.xml
PK ! H|f docProps/app.xml
Normal442612256987Microsoft Office Word05816falseTitle1false8196falsefalse12.0000PK UnUl>l l docProps/core.xmlAdminhttps://mul2-police.gov.am/tasks/1453607/oneclick/2aaa621ec7409471565458ae46abe3cad7e872c4d027a17cfee43bc376714eac.docx?token=b364f1324cab49c693cb464aae5adfcaAdmin382022-10-27T12:50:00Z2022-09-22T07:06:00Z2022-10-28T13:52:00ZPK ! ) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! hĮW W O
word/document.xmlPK ! P P ձ word/theme/theme1.xmlPK ! `
X word/settings.xmlPK ! TFN= = word/styles.xmlPK ! t?9z( ( & customXml/_rels/item1.xml.relsPK ! {%> > word/numbering.xmlPK ! U U [Y customXml/itemProps1.xmlPK ! ~ Z customXml/item1.xmlPK ! ba¨ [ word/fontTable.xmlPK ! gZaN N h word/webSettings.xmlPK ! H|f Wm docProps/app.xmlPK UnUl>l l cq docProps/core.xmlPK t