PK ! 7 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! 7㹴 word/document.xml
Ամփոփաթերթ«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալհ/հԱռարկության, առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվըԱռարկության, առաջարկության բովանդակությունըԵզրակացությունԿատարված փոփոխությունը12341Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակ22.10.2022 14:33:10«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակը» ներկայացնում է նախագծի վերաբերյալ հետևյալ նկատառումները 1. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի կատարումն նշված պահանջի ՀՀ կառավարության 2007թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշամբ հստակ սահմանվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու ընթացակարգը.որ մարմին պետք է դիմել, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, ուսումնասիրությունները ինչ ժամկետում պետք է իրականացնել և այլն: Թեև վերը նշված օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված է «ՀՀ քաղաքացիությունը կարող է շնորհվել» տերմինը, այնուամենայնիվ նշված գործընթացը պետք է հստակ կարգավորվի կամ ՀՀ կառավարության 2007թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշամբ կամ շրջանառության մեջ դրված նախագծով: Նշվածը հիմնավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համաձայն որի ՀՀ քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրով:Այսինքն «ստանալ» և «շնորհել» տերմինները նույնական են: Բացի վերը նշված հիմնավորումներից, անհրաժեշտ է նշել, որ ցանկացած պարագայում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի համար պետք է օրենսդրությամբ հստակ կանխատեսելի և հասկանալի լինեն գործընթացները, որ դեպքում ինչ փաստաթղթեր ներկայացնել, որ մարմնին դիմել, ինչ ժամկետներում է քննարկվելու դիմումը: Իսկ նախագծով ընդամենը նշվում են նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները: 2.Նախագծով տրված չեն հստակ իրավակարգավորումններ, եթե հիմնած կազմակերպությունը կամ հիմնադրամը ժամկետից շուտ լուծարվեցին, ձեռքբերած գույքը օտարվեց, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրած գումարը հետ վերցրեց, ինչ հետևանքներ են վրա հասնելու: Եթե անձը կորցնելու է (դադարեցվելու է) ՀՀ քաղաքացիությունը , ապա ինչ ընթացակարգով: ՀՀ քաղաքացիության դադարեցման դրույթները սահմանված են միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, որտեղ բացակայում են նման իրավակարգավորումները: Բացի այդ, անհասկանալի է քաղաքացիություն ստանալու համար հիմք հանդիսացած փաստի նկատմամբ հետագա վերահսկողության մեխանիզմները. ինչ եղանակով է իրազեկվելու պետական մարմինը դրա մասին: Քաղաքացին դրա մասին տեղեկացնելու պարտականություն կրելու է, թե՝ոչ: Եթե ինքն է կրելու պարտականությունը, այն չկատարելու դեպքում ինչ հարկադրանքի միջոցներ են գործելու. քրեական կամ վարչական պատասխանատվություն և այլն: 3. Նախագծով սահմանված է դրույթ, համաձայն որի 150.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույք ձեռքբերելը հիմք է տալու ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Հստակ չէ, անձը կարող է լինել համասեփականատեր, թե պետք է լինի միանձյա: Եթե սեփականատերերը մի քանիսն են, գույքի արժեքի չափաբաժինը համամասնորեն ինչպես է որոշվելու: 4. Հստակ չէ գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժը պետք է Հայաստանում լինի, թե ոչ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումները պետք է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված լինեն, թե՝ ոչ: 5. Հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրման, հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, տևական ժամանակ հայապահպան գործունեության, հայապահպանությանը նպաստելու,առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության փաստական հանգամանքը ինչպես է որոշվելու: Դրանք փաստաթղթով հաստատվող և չափելի միավորներ չեն: Արդյոք անհրաժեշտ չէ սահմանել իրավասու պետական մարմին, որը հանձնաժողովային կարգով կտա համապատասխան եզրակացություն կամ վկայական, որոնք էլ հիմք կհանդիսանան ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելու համար: 6.Առողջապահական բնագավառում պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելու դրույթը պարզ չէ. շքանշանը կամ մեդալը ՀՀ կողմից պետք է տրված լինի, թե՝ ոչ: Կարծում ենք, ինչպես սույն կետում, այնպես նաև մյուս կետերի դեպքում պետք է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված լինի մեդալը, շքանշանը, գիտության բնագավառում պարգևը, պատվավոր կոչումը, քանի որ օրենսդրական դրույթը հենց վերաբերելի է Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառում նշանակալի ավանդ ունենալուն:1. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առանց 13-րդ հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որն ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով:Վերոգրյալից ելնելով՝ նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհվելու է նույն ընթացակարգով, ինչ ՀՀ բացառիկ ծառայություններ մատուցած անձանց քաղաքացիություն շնորհելիս։Բացի այդ, նախագծում լրացվել է դրույթ այն մասին, թե որ պետական մարմինն է որոշելու նշված չափորոշիչներին համապատասխանությունը։2. Նշանակալի ավանդ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո նրանց ՀՀ քաղաքացիությունը դադարեցվելու է ընդհանուր իրավակարգավորումներով։3. Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի գնահատման նշված չափորոշիչին համապատասխանությունը որոշելու են ՊԵԿ-ը, Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունները։4. Ընդունվել է Նախագիծը լրամշակվել է։5. Նախագծում լրացվել է դրույթ՝ համապատասխան բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափորոշիչին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ։6. Ընդունվել է Նախագիծը լրամշակվել է։2Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Առաջարկում եմ որոշման մեջ ավելացնել հետևյալ նախադասությունը՝ "Սահմանել, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունենալու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերի բացակայություն, այդ թվում՝ երբ առկա է հիմնավոր կասկած, որ տվյալ անձն իր գործունեությամբ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։"։Չի ընդունվելՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։3Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 2-ի 3-րդ կետում պայմանները բաժանված են ստորակետերով և "կամ" շաղկապով։ Առաջարկում եմ 2-րդ կետում նույնպես "դիմողի միջազգային ճանաչելիությունն" բառերից առաջ ավելացնել "կամ" բառը՝ հստակեցնելու համար, որ նշանակալի ավանդ կարող է համարվել թվարկված պայմաններից յուրաքանչյուրը, ոչ թե բոլորը միասին։Ընդունվել է։4Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 2-ի 2-րդ կետում առաջարկում եմ "հայկական մշակույթի տարածման և զարգացման", "ի շահ հայկական մշակույթի" բառերը փոխարինել "հայկական մշակույթի կամ սպորտի տարածման և զարգացման", "ի շահ հայկական մշակույթի կամ սպորտի" բառերով՝ նկատի ունենալով, որ Հավելվածի վերնագրի համաձայն պետք է սահմանվի նաև սպորտի բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը։Չի ընդունվել։Սպորտի բնագավառում նշանակալի ավանդի այլ չափորոշիչներ սահմանվել են այլ կետերով5Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 1-ի 10-րդ կետում առաջարկում եմ "հայտարարագրված" բառը փոխարինել "ցուցակված" բառով, իսկ "աշխատանքի փորձ" բառերից առաջ ավելացնել "այդ ոլորտի մասնագիտական" բառերը։Ընդունվել է մասամբ։6Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 1-ի 6-րդ և 10-րդ կետերում օգտագործվում է "բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն" արտահայտությունը, մինչդեռ 7-րդ կետում խոսվում է միայն "տեղեկատվական", իսկ 9-րդ կետում միայն "բարձր" տեխնոլոգիաների մասին։ Առաջարկում եմ բոլոր կետերում օգտագործել միատեսակ ձևակերպում՝ օգտագործելով ""բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների" բառերը։Ընդունվել է։7Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 1-ի 7-րդ կետի հետ կապված առկա է անորոշություն, քանի որ ՀՀ-ում մասնաճյուղ կարող է գրանցել իրավաբանական անձը, ուստի պարզ չէ, թե որ անհատը կարող է հավակնել ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Հավելված 1-ում առաջարկում եմ ավելացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ։ Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում տնտեսության բնագավառում նշանակալի ավանդ ունեցող է համարվում այն անձը, որի առանցքային դերակատարումը մասնաճյուղի ստեղծման գործում հաստատվում է օտարերկրյա ընկերության կողմից։Չի ընդունվելՀՀ-ում մասնաճյուղ գրանցած Իրավաբանական անձի տնօրենը կարող է հավակնել ստանալ ՀՀ քաղաքացիություն։8Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 1-ի 2-5 կետերում սահմանված են ներդրումը պահպանելու նվազագույն ժամկետներ, բայց հասկանալի չէ, թե արդյոք անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող ներդրումը կատարելու պահից՝ որոշակի պայմանով, թե անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող սահմանված ժամկետը լրանալուց հետո։ Եթե հեղինակները նկատի են ունեցել առաջին տարբերակը, ապա առաջարկում եմ հավելվածը լրացնել նոր նախադասությամբ՝ "Սույն հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող, եթե ի թիվս այլ պայմանների, գրավոր ձևով հայտարարել է, որ կպահպանի իր կողմից կատարված ներդրումը սահանված նվազագույն ժամկետի ընթացքում, և գիտակցում է, որ այդ պարտավորությունը խախտելը հիմք կհանդիսանա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար։ "Նախագծում լրացվել է դրույթ՝ համապատասխան բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափորոշիչին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ։9Ներսես Իսաջանյան21.10.2022 07:36:59Հավելված 1-ի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում հստակեցված է, որ ներդրումը պետք է կատարված լինի ՀՀ-ում, իսկ մյուս կետերում նման հստակեցում չկա, ինչը կարող է տարընթերցումների տեղիք տալ։ Առաջարկում եմ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, և 5-րդ կետերի սկզբում ավելացնել համապատասխանաբար "Հայաստանի Հանրապետությունում", "Հայաստանի Հանրապետությունում գրանցված", "Հայաստանի Հանրապետության", "Հայաստանի Հանրապետությունում", "Հայաստանի Հանրապետությունում գրանցված" բառերը, 9-րդ կետում "Հայաստանի Հանրապետությունում գրանցված" բառերն ավելացնել "ֆինանսական ներդրումը" բառերից հետո, իսկ11-րդ կետում "ինչպես նաև" բառերից հետո ավելացնել "Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայությունների" բառերը։Ընդունվել է։10Arsen Sargsyan19.10.2022 00:08:18Wrong decision11Սուրեն Սլոյան18.10.2022 02:19:47Նախ կցանկանայի նշել , որ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված ՝այսպիսի օրենքի նախագծի ընդունումը չի համապատասխանում ՀՀ ազգային անվտանգության պահանպանմանը ,նամանավանդ երբ նախագծով որևէ բացառություն նախատեսված չէ։ Մյուս կողմից ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում որևէ նորմ սահմանված չէ ,որ իրավունք վերապահի ոչ ռեզիդենտ անձին արտարժույթով գույք ձեռք բերել և դա էլ հիմք ընդունելով քաղաքացիության ձեռքբերման պարզեցված կարգ սահմանել։ Այսպիսով իմ համոզմամբ գոնե պետք է սահմանվեր ՀՀ դրամով գործարք թեև նորից եմ կրկնում այս կարգավորումը ձեռնտու չէ մեր պետությանը գոնե այս փուլում։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։12Արինե Ւսախանյան17.10.2022 16:01:37Անհրաժեշտ է առնվազն դնել ազգային սահմանափակում։ Ոչ մի պարագայում չի կարելի թոյլատրել ադրբեջանցուն կամ թուրքին, անկախ առկա քաղաքացիությունից, ձեռք բերել հայկական քաղաքացիությունՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։13Նարինե Հարությունյան17.10.2022 14:35:50Սա շատ վտանգավոր նախագիծ է - անպայման - ցանկացած գնով պետք է բոյկոտել !!! Ուզում են ամբողջ Հայաստանը մի հատ մեծ "կորիդոռ" սարքել !!! Եթե նույնիսկ սահմանվի նման շեմ քաղաքացիություն ստանալու համար - նա պետք է շատ ավելի մեծ կարգի լինի և պետք է նաև լինի համապատասխան սահմանաձակումներով ազգությունների ցանկ, որպեսզի բացառվի թուրք-ադրբեջանական ներհոսքը Հայաստան!!!ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։14Арсен Карапетян17.10.2022 14:29:40Ամբողջովին ապազգային օրենք առանց պարզաբանումների. 150,000 դոլար գումարը չափազանց փոքր է թուրքերին և ադրբեջանցիներին քաղաքացիություն տալու և պետությանն ավելի մեծ վտանգի ենթարկելու համար։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։15Tatevik Ghapantsyan17.10.2022 13:41:33Պետք է ձևավորել նորմալ ընթացակարգ, որով նախ թշնամական երկրի քաղաքացիները չկարողանան օգտվել այս օրենքից։ Նաև պետք է շատ մտածված ֆիլտրացիայի մեխանիզմներ մշակել, ոչ թե կամայական անձի թույլ տալ մեր երկրի քաղաքացիություն ստանալ։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։16Գայանե Ալիխանյան17.10.2022 10:58:37Ինչպե՞ս կարելի է նման նախագիծ ընդունել,որտեղ ոչ մի ձև նշված չէ սահմանափակում՝անձանց ազգային պատկանելիության և իրենց ունեցած քաղաքացիության վերաբերյալ։Մենք թշնամական երկրներ ունենք,ու այդ երկրների հետ իրենց քաղաքացիության ու ազգային պատկանելիության հետ կապ ունեցող մարդիկ չպետք է որևէ կերպ հնարավորություն ունենան ստանալու ՀՀ քաղաքացիություն։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։17Հասմիկ Երեմյան17.10.2022 10:54:46Սահմանափակում կիրառել բոլոր այն երկների քաղաքացիների կամ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր անմիջապես իրականացրել, հովանավորել կամ այլ կերպ մասնակցել են ՀՀ նկատմամբ պատերազմի, ագրեսիայի, խրախուսում եմ ՀՀ և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք։ Լրիվ եք Ձեզ կորցրել, եթե դուք չեք հասկանում, ինչ սպառնալիքներ ունի էս կիսատ պռատ որոշումը, գնացեք տներով։ Իսկ եթե հասկանում եք, դա էլ այլ հոդվածի տակ է անցնում։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։18Hasmik Derdzyan17.10.2022 10:47:23Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է ունենան այդ իրավունքը, հակառակ դեպքում սա պետության վախճանն է լինելու և արդեն մենք չպետք է հույս կապենք Հայաստանի հետագա ճակատագրի հետ։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։19Դավիթ Հարությունյան17.10.2022 10:00:26Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում "ներդրում քաղաքացիության դիմաց" նախաձեռնությունը հստակ սահմանափակումներ պետք է նախատեսի այն երկրների քաղաքացիների համար, որոնք ոչ բարեկամաբար կամ ավելին թշնամաբար են տրամարդված ՀՀ-ի հանդեպ։ Տվյալ երկրների քաղաքացիրեներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար երկարաժամկետ կտրվածքով։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։20Լիլիթ Դալլաքյան17.10.2022 09:57:43Շատ վտանգավոր նախագիծ է ազգային անվտանգության առումով։ 150 000 դոլարի դիմաց փաստացի վաճառվում է ՀՀ քաղաքացիությունը։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։21Ավետիք Չալաբյան17.10.2022 09:26:58Այս նախագիծը մի շարք աղաղակող թերություններ ունի, որոնք նրան դարձնում եմ խիստ վնասակար։ ա) նախ, նախագծով որևէ կերպ չի սահմանափակվում քաղաքցիության տրամադրումը ոչ այն անձանց համար, որոնք թշնամական երկրների քաղաքացիներ են, ոչ էլ այն անձանց համար, որոնք անձնապես են Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացրել, հանցագործ են, իրենց երկրներում փախած են արդարադատությունից, և այլն։ Այս բոլոր դեպքերը հստակ պետք է նախատեսվեն, և բացառվի ներդրման միջոցով ինդուլգենցիա գնելը։ բ) Նախագծի ներդրումային սահմանը ադեկվատ չի։ Այն երկրներում, որտեղ գործում են համապատասխան կարգավորումներ, սովորաբար խոսքը գնում է 1,000,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ներդրումների մասին, 150,000 ԱՄՆ դոլարը այսօր Երևանում ընդամենը մի երկուսենյականոց բնականարան է, այդպիսի ներդրումը բնավ համարժեք չի քաղաքացիություն ստանալու համար։ գ) Չի կարելի քաղաքացիություն շնորհել զուտ ֆինանսական ներդրումների, կամ լիկվիդային գույքի ձեռքբերման դիմաց, քանի որ դրանք հեշտ իրացնելի են շուկայում, իսկ քաղաքացիությունից զրկելու հետադարձ մեխանիզմ չի նախատեսված։ Այլ բան է, եթե քաղաքացիությունը շնորհվի ներդրումը իրականացնելուց 7 կամ 10 տարի հետո, սակայն դա տեքստից ակնհայտ չի, բացի այդ, զուտ ֆինանսկան ներդրումը բոլոր դեպքերում առանձնապես ջանք չպանհանջող գործողություն է, և չպետք է քաղաքացիություն ստանալու հիմք հանդիսանա։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։Նշված չափորոշիչը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ հաշվի առնելով միջազգային փորձը:22Արմեն Նահապետյան17.10.2022 09:14:55$150.000 ը չափազանց փոքր գումար է նախագծի համար։ Անշարժ գույքի հատվածը ընդհանրապես հանել է պետք անկախ գումարի չափից։Նշված չափորոշիչը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: 23Shushanik Mkrtchyan17.10.2022 08:33:57Հարգելի նախագծի հեղինակներ, այլ հավասար պայմաններում կողմ կլինեի նախագծին, սակայն հիմա դեմ եմ, քանի որ այն չի ներառում ՀՀ անվտանգյին հարցերը, այդպիսով խոցելի է դարձնում մեր երկիրը թշնամի երկրների համար՝ Ադրբեջան, Թուրքիա: Անգամ Իրանի քաղաքացիների համար պետք է սահմանափակումներ մտցնել: Մենք 80 մլնանոց պետություն չենք, որ հարմար լինի այս նախագիծն ու անվտանգ: Դեմ եմ նախագծի այս տարբերակին, առաջարկում եմ կատարել լրացումներ՝ վերոհիշյալ խնդիրները բացառելու համար:Չի ընդունվելՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։24Ani Abrahamyan16.10.2022 16:59:44Երկիրը էժանով ծախելու ֆորմալ նախագիծ է,ամոթ է ուղակի։ստացվում է 1 միլիոն թուրք կոպեկով կարող է գնել է ձայնի իրավունք եվ վաղը ռոֆերենդում կազմակերպել?ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։25Karen Kechechyan16.10.2022 09:34:23Խայտառակ նախագիծ է։ Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույն է ինչ հայրենիքի վաճառք։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։26Արսեն Սուլթանյան15.10.2022 22:20:16Դեմ եմ քվեարկել միայն 1 հավելվածի, 1 կետի 4 ենթակետի պատճառով «4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,» Անշարժ գույքի շուկան առանց այդ էլ էյֆորիկ վիճակում է, ու թե՛ վաճառքի և թե՛ վարձակալության գները անհամաչափ բարձր են տնտեսության զարգացվածության աստիճանից։ Այս կետը անշուշտ անհրաժեշտ է հանել։ Մնացած կետերը տեղին են։Նշված չափորոշիչը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ հաշվի առնելով միջազգային փորձը:27Ruzanna Avagyan15.10.2022 19:33:02Շատ վտանգավոր նախագիծ է՝ թշնամիներով շրջապատված Հայաստան Հանրապետության համար։ Թշնամի պետությունների քաղաքացիները կարող են շատ էժան և հեշտությամբ ձեռք բերել մեր պետության քաղաքացիություն։ Ուրախալի է, որ այս պահին քաղաքացիների 69 տոկոսը դեմ է քվեարկել այս անցանկալի նախագծին։ Նախագիծը հանել շրջանառությունից։ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։28Տարոն Կակոյան15.10.2022 12:09:32Ընդամենը 150.000 դոլարի դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել ընտրություններին ու կկարողանան ՀՀ-ում ղեկավար ընտրել: Երբ Նիկոլն ասում էր, որ իրենք նախատեսում են մինչև 2050թ. ՀՀ բնակչության թիվը դարձնել 5 միլիոն մարդ, ստացվումա որ դա պիտի լինի թուրքերի միջոցո՞վ:ՀՀ քաղաքացիություն շնորհելը կարող է մերժվել ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացության հիման վրա։29Աբրահամ Ավագյան15.10.2022 11:34:39Քաղաքացիություն շնորհելիս ազգային պատկանելիությանը առաջնություն տվեք։ Վերացրեք երկքաղաքացիություն կոչված չարիքըԱզգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանում են պարզեցված կարգով։Առաջարկությունը նախագծի կարգավորման առարկայից դուրս է։PK ! P P word/theme/theme1.xml
PK ! word/settings.xml
PK ! L0 0 word/fontTable.xml
PK ! (q word/webSettings.xml
PK ! Ɯ docProps/app.xml
Normal3319304417356Microsoft Office Word014440falseTitle1false20360falsefalse12.0000PK ! bDI<