Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 14.10.2021 - 30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի գործունեությունը անմիջապես առնչվում է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության հիմնահարցերին: Ներկա զարգացումների պարագայում այդ հիմնահարցերը առավել արտահայտված են հատկապես ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է առանձահատուկ մոտեցում/կարգավորում անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության հարցերի հետ կապված: «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրած իրավունքը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը: ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:  
3 3566