Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 02.05.2022 - 17.05.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանն նախագիծ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը, որը մշակվել և ընդունվել էր դեռևս այդ պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան: 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել վերը նշված կարգի ընդունման համար հիմք հանդիսացած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը, ինչի արդյունքում ի թիվս այլ փոփոխությունների օրենքի 17-րդ հոդվածով հանձնաժողովին վերապահվել են որոշումները գրավոր քվեարկությամբ ընդունելու, ինչպես նաև գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու իրավասություններ: Միաժամանակ, հանձնաժողովը անցում է կատարել նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry 2.0»-ի կիրարկմանը, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կարգում ամրագրված որոշակի ընթացակարգեր:
0 2859

Discussed 20.07.2018 - 05.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են հանձնաժողովի անհատական իրավական ակտին վերաբերող համապատասխան կարգավորումները՝ հանձնաժողովի ներքին կանոնակարգային  հարաբերությունների մասով։ 
0 6916