Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 09.11.2023 - 24.11.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից։
0 1528

Discussed 03.10.2023 - 18.10.2023

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանաքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է վերը նշված բուժաշխատողներին թույլատրել զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ մինչև սահմանված ժամկետում   ՇՄԶ հավաստագրի ձեռքբերումը։
0 2096

Under development

Discussed 13.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել սոցիալական ծառայությունների մատուցման տեսակները և դրանք համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
0 1495

Discussed 14.02.2023 - 07.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ըն­դուն­­ված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-245-Ն օրենքի  կիրար­­կումն ապա­­­­հովելու նպատակով:
0 2156

Discussed 24.10.2022 - 08.11.2022

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26-ի մասի 18-րդ ենթակետի պահանջից:  Նախագծով առաջարկվող գործընթացի նպատակը օրենքով սահմանված կարգով տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովելն է զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ միցույթի անցկացումից: Արդյունքում տնօրենի հետ կնքված 5-ամյա պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաստատությունում կրթության որակի բարձրացմանը ուղղված զարգացման ծրագրի արդյունքային ցուցանիշների հիմքով:  
2 2911

Discussed 15.03.2022 - 30.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել ներմուծման հավաստագրման գործընթացի հստակությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումների և ազգային օրենսդրության ներդաշնակեցումը:
0 3422

Discussed 14.10.2021 - 29.10.2021

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` Հավակնորդ) համար վերապատրաստող կազմակերպության ըտրության, վերապատրաստման կազմակերպման և իրականացման, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
4 9765

Discussed 10.03.2021 - 25.03.2021

Սերմերի և տնկանյութի մասին օրենքը Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:
0 6119