Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 22.08.2023 - 06.09.2023

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահանջվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական ժամկետներ, ընդ որում՝ այդ ժամկետներն առաջարկվում է կրճատել՝ նախատեսելով, որ լիարժեք փաստաթղթային փաթեթի առկայության պարագայում (փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում) թույլատրական փաստաթղթի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը իրականացվելու է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փորձաքննության պահանջի առկայության պարագայում՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։                                                     Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների բացթողման ժամանակահատվածի կրճատումը՝ ներդրված էլեկտրոնային համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ խնայելով պետական կառավարման մարմինների և տնտեսվարողների աշխատանքային և ժամանակային ռեսուրսը։                                                                                     Ռադիոակտիվ նյութերի ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների (Ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանվածության վարքագծի կանոններ` Code of conduct on safety and security of radioactive sources- 23-27 կետեր) համաձայն՝  դրանց ներմուծման լիցենզիա ստանալու  հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման համապատասխան կետ` դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ուստի միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասով նախագծով սահմանվել է բացառություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերը տրամադրվում են մինչև ապրանքների մաքսային հայտարարագրումը։
0 1269

Discussed 26.01.2023 - 10.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի N 40, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի N 115, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի N 122 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1567-Ն որոշումների դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքին։
0 1954

Discussed 13.12.2022 - 28.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1494-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածին։
0 2101

Under development

Discussed 27.03.2019 - 11.04.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
0 7189