Drafts

In the title
Draft development authority
Type
25.03.2024 09.04.2024
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կմիասնականցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական  քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքով (ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են ութ իրավական ակտերով)։ Բացի այդ, սույն օրենքների փաթեթի ընդունմամբ թե´ փրկարարական ծառայությունում, թե´ ոստիկանությունում կընդլայնվի ղեկավար անձնաց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասախան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Այս մոտեցումը բխում է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից արված բազմաթիվ առաջարկություններից։ Այդ առաջարկությունները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Ավելին՝ այս փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում կներդրվի նաև քաղաքացիական ծառայություն, ինչը համահունչ է հանրային կառավարման բարեփոխումների արդի միտումներին։ Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։
0 323

Under development

Discussed 06.12.2023 - 21.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրականացման նպատակն է՝  Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում, Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․ Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
0 1188

Under development

Discussed 31.03.2023 - 15.04.2023

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրք Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման և ոլորտային կանոնագրքերի մշակման տրամաբանական շարունակությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ներմուծումն է։ Բարեվարքության համակարգի մաս կազմող պահանջները և սահմանափակումները վերաբերելի են հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հետևապես, բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը վարքագծի կանոնագրքի հաստատումն է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված շրջանակի համար։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահված է լիազորություն ընդունելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)։ 
0 2782

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6599

Under development

Discussed 11.07.2017 - 27.07.2017

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորվում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է արտոնագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, արտոնագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:
7 16381