Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 01.02.2024 - 16.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ՝ կառավարման և որոշումների ընդունման մակարդակների, սոցիալ-տնտեսության և աշխատանքային, կրթության և գիտության, առողջապահության, գենդերային բռնության, կանանց/աղջիկների նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայի ոլորտներում։ Այդ գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների կիրարկման ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը՝ առաջնորդվելով նաև Հայաստանի Հանրապետության   ստանձնած պարտավորություններով։ Համապատասխանաբար յուրաքանչյուր գերակայության համար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: Ակնկալվող արդյունքներն ավելի առարկայական ներկայացվել են ռազմավարության միջոցառումների ծրագրում։ Ելակետային իրավիճակը նկարագրվում է ռազմավարության բուն տեքստում՝ յուրաքանչյուր գերակայության վերաբերյալ առանձին։ Յուրաքանչյուր գերակայություն, բացի տվյալ ոլորտի իրավիճակի համառոտ վերլուծություն-նկարագիրը տրամադրելուց, ներկայացնում է նաև գերակայության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրով սահմանվում են գերակա ուղղություններից և նպատակներից բխող գործողությունները՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների, արդյունքային ցուցանիշների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ: Ստորև ներկայացվում են ոլորտային գերակայություններ․ Գերակայություն 1.  Կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում,  կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում – սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության և կառավարման բոլոր ոլորտներում գենդերային հավասարության հասնելուն, մասնավորապես՝ մասնակցային, ներառական և հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները, կարող են ակտիվորեն և լիարժեք մասնակցել և հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակում և որոշումների կայացման գործընթացների վրա: Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական բնագավառում՝  աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության ձևերում  գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանը և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ` աշխատանքային գործունեության մեջ խնամառության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակում կարևորվում է (երիտասարդ) կանանց և (երիտասարդ) տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը։ Գերակայություն 3. Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում և բարենպաստ միջավայրի ամրապնդում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու ոլորտում աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանն ու արդյունավետ մասնակացությանը՝ հանուն անհատի ներուժի բացահայտման և զարգացման, ինչպես նաև հասարակության և պետության առաջխաղացման։ Գերակայություն 4.  Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում - սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի, գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող հատկացումները մեծացնելու և առողջության պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու ճանապարհով։ Գերակայություն 5. Գենդերային բռնության և խտրականության հաղթահարում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելում, հաղթահարում և բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանություն և աջակցություն - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու ավելի ապահով և անվտանգ միջավայր և հասարակաություն ստեղծելուն՝ բոլոր կանանց և աղջիկների համար, ինչպես նաև կանխելուն ցանկացած տեսակի բռնություն և աջակցելուն որևէ տեսակի բռնության ենթարկված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության հաղթահարմանը։ Գերակայություն 6. Կլիմայի փոփոխության նկատմամբ  գենդերազգայուն և գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների  ապահովում և իրազեկվածության բարձրացում - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովելու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման և որոշումների կայացման ոլորտում կանանց հավասար մասնակցության առկայությունը, կանանց և տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը, կրթական և առողջապահական ոլորտներում հավասար մատչելիությունն ապահովող ծրագրերի առկայությունը, գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակում համալիր միջոցառումների իրականացումը, կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանումը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրումը։  
18 1526

Under development

Discussed 11.12.2020 - 26.12.2020

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Փարիզյան համաձայնագրով (2015 թվական) ստանձնած պարտավորություններից: Կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները պետք է ներկառուցեն ԿՓՀ գործընթացում՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար: Նախագծի Հավելված N2-ում (նոր խմբագրությամբ Գլուխ 9) ներկայացվող գործողությունների ծրագիրը նախատեսում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Դրանք պետք է ծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում թարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում: Սույն Նախագծի ընդունմամբ կձևավորվի անհրաժեշտ մեխանիզմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար:
0 7802