Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 02.06.2021 - 18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն և 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են և տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից  լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել և ամրագրել հանձնաժողովի կողմից  լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը:
0 1403

Discussed 30.10.2018 - 14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի №339Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում։
0 6515