Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 10.06.2022 - 25.06.2022

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: Ներկայում շարժասանդուղքների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ հաստատված «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման» տեխնիկական կանոնակարգով։  «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետը մինչև ուժի մեջ մտնելը և դրանից հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:
7 3233

Discussed 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգի մասին» N 1297–Ն որոշման մեջ բացակայում է լիազորող նորմը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին։
0 3404

Discussed 15.06.2021 - 30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։
0 4451

Discussed 11.10.2019 - 31.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի № 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» N 100 որոշումը կդրվի գործողության մեջ, որի արդյունքում վերջինիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:
0 6418

Discussed 08.01.2018 - 26.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից,  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվի նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք այլ ապրանքների ցանկը և կսահմանվի դրանց նկատմամբ պետական վերահսկողություն և  պետական գրանցում  իրականացնող լիազոր մարմինները:
0 8286