Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.01.2022 - 08.02.2022

«Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների դուրսգրման կարգ, որը կվերաբերի թե ակցիզային դրոշմանիշերով, թե դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներին։ Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշումը։
0 3050

Discussed 29.04.2021 - 14.05.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի հիմ­­նական նպատակը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման և հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:
0 5166

Discussed 27.08.2020 - 11.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը՝ դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) պահանջներին:
0 5152

Discussed 16.12.2019 - 31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Դեղերի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունը ապահովելու նպատակով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացումներ ապրանքների դրոշմապիտակների վերաբերյալ կարգավորումներում։ Նախագծի ընդունման արդյունքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, ինչը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։  
0 8196