Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.06.2023 - 27.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ:
0 2136

Discussed 14.10.2022 - 29.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշումներով սահմանված են բժշկական օգնության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Քանի որ դեղատնային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզավորման կարգը միաժամանակ սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, կարծում ենք առավել նպատակահարմար է, որ բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգը և դրան վերաբերող պայմաններն ու պահանջները նույնպես սահմանվեն մեկ նորմատիվ իրավական ակտով:
0 2379