Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.04.2019 - 12.05.2019

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում լրացում է արվել, որով նախատեսվել է պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը:  
0 6997

Discussed 03.12.2018 - 18.12.2018

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը:  
0 6208