Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 26.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումը՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում:
0 396

Under development

Discussed 10.04.2023 - 25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան նախատեսել, որ եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսը:
0 1693

Under development

Discussed 22.03.2017 - 10.04.2017

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով հաստատվում է փոխնակ  մորից ծնված երեխայի ԴՆԹ(ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) որոշման (ներառյալ նմուշառման) իրականացման կարգն ու ժամկետները:
0 10426