Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Երկրորդ փուլում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների ամբողջական շխթան իրականացվելու էլեկտրոնային եղանակով՝ միասնական Համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:
0 1170

Discussed 12.08.2023 - 28.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվանի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպումը միացնելով  «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան  թիվ 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  հնարավորություն կընձեռի ունենալ առավել հարմարավետ ավագ դպրոց, ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով հագեցած, իսկ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական  առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կունենա ավելի բարենպաստ պայմաններ ուսումնական գործընթաց անխափան կազմակերպելու  կրթության որակը բարելավելու համար:
0 1316

Discussed 10.04.2023 - 25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր ինսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր ինսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերով: որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերով: որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր ինսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.      1) հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝   համաձայն թիվ 1 հավելվածի: 2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի: 3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
0 2083

Discussed 30.11.2020 - 15.12.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության կատարումն ապահովող միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման շրջանակներում ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8  հասցեում տեղակայված  հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքը ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությամբ:
0 5145