Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 10.06.2022 - 25.06.2022

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: Ներկայում շարժասանդուղքների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ հաստատված «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման» տեխնիկական կանոնակարգով։  «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետը մինչև ուժի մեջ մտնելը և դրանից հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:
7 3268