Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 10.10.2023 - 26.10.2023

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջի կատարումը։ Նախագծով ամրագրվում է ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները։
0 1605

Located in RA Government

Discussed 08.07.2022 - 28.07.2022

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Էկոլոգիական խնդիրների լուծման, հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացման և բացասական հետևանքների կանխման, էկոլոգիական կրթության և դաստիարակության գործիքակազմի ընդլայնման, դրանց արդյունավետ իրականացման պատասխանատուների շրջանակի հստակեցման, էկոլոգիական իրազեկման, էկոլոգիական տեսակետների և գաղափարների տարածման իրավական հիմքերի ամրագրման, էկոլոգիական կրթության իրականացման գործընթացի համակարգման, էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգում համայնքների դերի բարձրացման նպատակով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև էկոլոգիական կրթության համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինների շրջանակի և դրանց լիազորությունների տարանջատման և ամրագրման անհրաժեշտությամբ:
0 4095

The draft has been accepted

Discussed 30.10.2019 - 14.11.2019

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի  ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում  Սևանա լճի ջրի որակի և մաքրության վրա, քանի որ լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Վերջիններս գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին  խիստ բացասական ազդեցություն  կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից,  ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները: 2019-2021թթ. ՄԺԾԾ-ով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բարցարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները:       2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերը ՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ։ Անտառմաքրման աշխատանքների իրականացումը նախատեսված էր ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության  Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 7-րդ կետով, ինչի գործողության ժամկետը ավարտվել է 2015 թվականին։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վերոնշյալ աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
0 5990