Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.03.2019 - 15.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:      Սույն Նախագծի համաձայն առաջարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը շարադրել նոր խմբագրությամբ:    Հարկ է փաստել, որ Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը, այլ կօգնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:
0 6970

Under development

Discussed 17.03.2018 - 06.04.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 259-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչության ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին
0 7613

The draft has been accepted

Discussed 24.11.2017 - 11.12.2017

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը:
15 13911