Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 07.11.2025 - 22.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է գործող տեխնիկական կանոնակարգի 8-րդ բաժինը ներկայացնել նոր խմբագրմամբ՝ ներառելով դրանում արդիականացված մեթոդները։
Մնաց {days} օր
0 650

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Սույն որոշման նախագիծը նպատակ ունի սահմանելու թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն: Որաշման նախագծով սահմանվում են խաղողի հումքով գինեգործական արտադրանքին ներկայացվող անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, արտադրության ընթացքում կիրառվող թույլատրելի տեխնոլոգիական գործընթացներն ու նյութերը, արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության հավաստման և նույնականացման ընթացակարգերը: Նախագծում հիմնականում ներառվել են այդ ոլորտներում կիրառվող դասական տեխնոլոգիաներն ու նյութերը, միաժամանակ հաշվի են առնվել ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում` Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված  պահանջները: Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի համար կսահմանվեն միասնական` միջազգային պրակտիկայում ընդունված անվտանգության, տեխնոլոգիական և որակական պահանջներ, որը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը  և սպառողների շահերի պաշտպանությանը:  
Մնաց {days} օր
0 11144
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: