Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 01.08.2023 - 16.08.2023

«էԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարության որոշման նախագծով կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը։
0 1449

Under development

Discussed 28.11.2018 - 13.12.2018

«Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կնպաստի կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի հիմնական նպատակն է՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը: Նախագծի շրջանակներում կարևորվել են 6 գերակա ուղղություններ. 1. Սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված  խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 4.  Սեռի հատկանիշով  պայմանավորված  խտրականության կանխարգելում: 5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում: 6. Ընտանիքում  բռնության  երևույթի կանխարգելում և դրա դեմ պայքար: Նախագծի շրջանակներում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:    
0 10464