Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.03.2020 - 06.04.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները, որի արդյունքում  կապահովվի զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:  
3 7714

Discussed 22.10.2018 - 06.11.2018

««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի օրենսդրական մակարդակով Ծառայության ծառայողներին վերապահված սոցիալական երաշխիքների կենսագործմանը՝ ստեղծելով իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակված կամ գործուղված ծառայողներին բնակելի տարածությամբ կամ դրամական փոխհատուցմամբ ապահովվելու իրավունքի իրացման հնարավորություն:  
0 6177

Discussed 12.06.2018 - 27.06.2018

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:
7 10523