Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.01.2021 - 13.02.2021

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):  Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն,   բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:      Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ:  Օրենքի    8-րդ  հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:    Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը,  որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:  
2 7586

Discussed 19.12.2018 - 03.01.2019

«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության  2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից:  ՀՀ պետական կառավարման համա­կարգում տեղի ունեցած փոփոխություններն     անհրա­ժեշ­տություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ: Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյան 1-ին կետով    հաս­տատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանու­թյան մասին» Հայաստանի Հանրապետու­թյան  օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով: Նկա­տի ունենալով, որ ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որո­շումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը:       ՀՀ կառավարության ո­րոշ­ման նախագիծը ներկայացվում է Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան 1-ն կետի համաձայն. փո­փոխ­վել է նախագծի վեր­­նագիրը, իսկ շրջա­նառված նախագիծը Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան բոլոր դիտողութ­յուն­ների հաշվառմամբ տեղադրվել  է (ինկոր­պո­րացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում:
0 9420