Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 11.07.2022 - 26.07.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության Բժշկական վարչության պոլիկլինիկան հնարավորություն կստանա լիցենզիա ունենալու:
0 3159

Under development

Discussed 01.04.2022 - 16.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի « Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը բխում է 2011թ.-ի դեկտեմբերի 8-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 28-րդ հոդվածի պահանջներից, այն է՝ օրենքի 63-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը:
0 3123

Under development

Discussed 08.09.2020 - 23.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նոր ընդունելության և ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների ուղեկցմամբ ծառայության հետագա ընթացքը:
0 5474

Under development

Discussed 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը:
0 5847

Discussed 04.09.2017 - 30.09.2017

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ      «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերին կատարված ՀՀ սահմանադրության փոփոխություններով, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության տարիքային սահմանափակումների վերանայման, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերջիններիս գիտելիքները սամանված կարգով ստուգելու անհրաժեշտությամբ:Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքում առկա բացերը:
0 9866