Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 30.01.2017 - 14.02.2017

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների ինստիտուտի ներդնումը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ գործնականում կարող են ծագել ազդարարմանն առնչվող մի շարք ռիսկեր: Ուստի, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց կապահովեն նաև ազդարարների պաշտպանությունը: Այս առումով, հարկ է նշել, որ  Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիաները, պարտավորություն է ստանձնել ապահովել կոռուպցիոն դեպքերով հաղորդում ներկայացրած անձանց արդյունավետ պաշտպանությունը: Բացի այդ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 15-րդ հանձնարարականի երկրորդ մասում նշվում է ազդարարների պաշտպանությանն ուղղված օրենսդրական և պրակտիկ մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը: Ներկայացված նախագծերի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ կոռուպցիոն դեպքի մասին ազդարարած անձանց պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Բացի այդ, ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
0 11707

The draft has been accepted

Discussed 24.01.2017 - 08.02.2017

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելու համար` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության նպատակով: Այս համատեքստում հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում ձևավորված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցը 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ընդունել է «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ ներկայացված են Ստամբուլյան Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքները: Նշյալ զեկույցի թիվ 5 հանձնարարականի 2-րդ մասում, մասնավորապես, նշված է, որ անհրաժեշտ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:  
0 10203